• am
  • ru
  • en




27.11.2018 ՍԱՖԱՐՅԱՆ. ԵԱՏՄ-Ն ԻԴԵԱԼԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը մեկնաբանում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու արդյունավետության հարցը:


22.11.2018 ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԻ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեփոխումների և բացության քաղաքականության որոշ մոտեցումներ կարելի է կիրառել Հայաստանում: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեփոխումների և բացության քաղաքականության 40-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը:


20.11.2018 ԽՈՇՈՐ ՍԽԱԼ ԵՆՔ ԹՈՒՅԼ ՏՎԵԼ. ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գագիկ Հարությունյանի խոսքով խոշոր սխալ ենք թույլ տվել՝ կապված Յուրի Խաչատուրովի ձերբակալման հետ: «Ամեն դեպքում յուրաքանչյուր խնդիր, մարտահրավեր տալիս է ինչ-որ հնարավորություններ:


20.11.2018 ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ ԱԶԴԱՆՇԱՆ ՏԱԼ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՇԵՂՎԵԼ ԻՐ` ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՋ ՈՒՂՈՒՑ. ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում և հայ-ռուսական ռազմավարական դաշինքի հրամայականները>> թեմայով այսօր «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը, <<Նորավանք>> գիտակրթական հիմադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն...


20.11.2018 ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԵՑԻՆՔ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՐ ՄՏԱՎՈՐ ՆԵՐՈՒԺԻ, ՄԻՆՉԴԵՌ ԱՅՍՕՐ ԶԻՋՈՒՄ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ. ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
<<Արցախյան հարցում անգլիացի փորձագետ Թոմաս դե Վալն ասել է, թե հայերը հաղթեցին արցախյան պատերազմում շնորհիվ իրենց տեխնոլոգիաների, նա նկատի ուներ հայկական հավաքական միտքը>>,— այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գագիկ Հարությունյանը:


20.11.2018 «ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ ՌԴ-Ն ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԶԵՆՔ ՆՎԻՐԵՑ ՀՀ-ԻՆ, ԳՈՒՑԵ ԻՐԵՆՔ ԷԼ ՆՎԻՐԵՆ». ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանում կուսակցությունների հիմնական ջրբաժանը աշխարհաքաղաքական է: Այս կարծիքին է սոցիոլոգ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանը: Սոցիոլոգը ներկայացրեց հետազոտությունների արդյունքներ, որոնց համաձայն, Հայաստանի հասարակական դիրքորոշումը`ՌԴ-Արեւմուտք 70-30 հարաբերակցությունն ունի:


20.11.2018 «ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ԹՈՒՅԼ ՏԱԼ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԾՎԻ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶԻ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ կարծիքով` ոչ մի կասկած չկա, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ որոշ քաղաքական ուժերի կողմից կակտիվանան հակառուսական կարգախոսները եւ տրամադրությունները:


20.11.2018 ՓՈՐՁԱԳԵՏ. ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԵՆՔԸ ՌՈՒՍԱԿԱՆԻՑ ԱՆՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է
Ամերիկյան զենքը ռուսականից անհամեմատ ավելի թանկ է: Այդ մասին հայտարարել է Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը ` անդրադառնալով 907 ուղղմանն չեղարկումից հետո Հայաստանին և Ադրբեջանին զենքի հնարավոր վաճառքի մասին Ջոն Բոլթոնի հայտարարությանը:


19.11.2018 ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՆ. ՓՈՐՁԱԳԵՏ
Ոչ մի կասկած չկա, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ որոշ քաղաքական ուժերի կողմից կակտիվանան հակառուսական կարգախոսները եւ տրամադրությունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:


19.11.2018 ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՋՈՒՄ Է ՄՏԱՎՈՐ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՄԲ. ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայաստանը պետք է հասնի եւ Ադրբեջանից անցնի մտավոր կապիտալի զարգացմամբ: Այս մասին նոյեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գագիկ Հարությունյանը:


19.11.2018 ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՀՆԱՐ Է ԴԱՐՁՆԵԼ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԹԱՏԵՐԱԲԵՄ. ՓՈՐՁԱԳԵՏ
Վերջին չորս տարիների հասարակական կարծիքների որակյալ հարցումները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության մեջ մեծամասնություն են կազմում Ռուսաստանի բարեկամները և ՌԴ-ի հետ դաշինքի կողմնակիցները: «Արմենպրես»—ի մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց Արամ Սաֆարյանը:


19.11.2018 ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ ԿԱՄՈՒՐՋ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՋ
Հայաստանին օգուտ է և շահեկան Եվրասիական ինտեգրման գործընթացին մասնակցելը: Հայաստանն ու դեռևս չօգտագործված հսկայական ներուժ այս դաշտում օգուտներ ձեռք բերելու համար: Այս մասին «Արմենպրես»—ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Արամ Սաֆարյանը:


19.11.2018 ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԵԼ ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ․ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
Ինչպիսի տրամադրություններ կան հասարակության մոտ նախընտրական շրջանում, ինչ կողմնորոշում ունեն մարդիկ, ինչ են առաջարկում քաղաքական ուժերը: Այս մասին իրենց կատարած վերլուծությունները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին Եվրասիական փորձագիտական ակումբի փորձագետները:


19.11.2018 «ԴԱՎԱՃԱՆԻ, ՔՑՈՂԻ ՀԱՄԲԱՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ ԼԱՎ ԲԱՆ ՉԷ. ՊԵՏՔ Է ԱԶԴԱԿ ՈՒՂԱՐԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ». ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
«Ինտեգրացիա և զարգացում» հ/կ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի համար կարևոր է պահպանել այն քաղաքական կուրսը, որը եղել է նախորդ իշխանությունների ժամանակ:


09.10.2018 ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍԻ 38ՐԴ ՀԱՏՈՐԻՆ ՇՆՈՐՀԱՆԴԷՍԸ
Աւելի քան քառորդ դարու ամէնամեայ աւանդութեան վերածուած, Հայկազեան Հայագիտական Հանդէսի անխափան լոյս ընծայումը աներկբայ վկայութիւնն է Հայկազեան Համալսարանի ունեցած դերին եւ յանձնառութեան՝ հայ դպրութեան սատարելու ընդհանուր ճիգերուն:


05.09.2018 ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ «ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԳԻՐՔԸ
Լույս է տեսել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Չինաստանի հայկական համայնքի նախկին նախագահ, Մեծ Բրիտանիայի չինագիության ասոցիացիայի անդամ Մհեր Սահակյանի «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գիրքը։


10.08.2018 ՀԱՅԱՍՏԱՆԸ 4-ՐԴ ՏԵՂՆ Է ԶԲԱՂԵՑՐԵԼ ՀԱՔԵՐՆԵՐԻ «ԶՈՀ» ԴԱՐՁԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ. «ԿԱՍՊԵՐՍԿՈՒ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ»
«Կասպերսկու լաբորատորիա»-ն ներկայացրել է 2018թ. երկրորդ եռամսյակում տեղեկատվական տեխնոլոգիաների սպառնալիքների վերաբերյալ հաշվետվությունը, համաձայն որի` Հայաստանը ներառված է ինտերնետային վիրուսներով վարակվելու առավել մեծ ռիսկի տակ գտնվող երկրների շարքում:


17.07.2018 ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վերջին տարիներին Թուրքիան կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության, դրանց բարելավմանն ուղղված քաղաքականություն է մշակում։ Կառավարությանն առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ստորաբաժանումներից մեկի շրջանակներում գործող տեխնոլոգիական աղետների ռիսկերի նվազեցման...


12.07.2018 ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԽՈՒՄԲ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ. ՈՒԶՈՒՄ ԵՆ ԽԹԱՆԵԼ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ
Համաշխարհային բիզնես միջավայրում նշանակալի դերակատարում ունեցող հայտնի հայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է ներդրողների խումբ, որը հայտարարում է «Կառուցի՛ր Հայաստան»/«Build Armenia» նախագծի մեկնարկի մասին:


11.07.2018 ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՈՒԶՈՒՄՆԵՐ ԳՅԱՆՋԱՅՈՒՄ
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ 2018թ. հուլիսի 10-ին, ժամը մոտ 20։00-ին, «արմատական կրոնական ուղղվածության մի խումբ՝ 150-200 մարդուց բաղկացած, որը հավաքվել էր Գյանջա քաղաքի գործադիր իշխանության վարչական շենքի առջև, փորձում էր հանրահավաք անցկացնել ի պաշտպանություն Յունիս Սաֆարովի»:


29.06.2018 ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ Է ՎԱՃԱՌԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԵՎԱՎՈՐ ՀՐԹԻՌՆԵՐ
Թուրքիան Ադրբեջանին է վաճառել թուրքական «Roketsan» ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրված «SOM-B1» թևավոր հրթիռներ։


29.06.2018 ԹՈՒՐՔԻԱՆ ԼԾՎԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ․ HISAR, KORKUT, GÖKTÜĞ
Թուրքիան բազմակողմանի աշխատանքներ է տանում հակաօդային պաշտպանության իր զինանոցը հարստացնելու և կատարելագործելու ուղղությամբ։ 


12.06.2018 ՏԵԽՆՈՊԱՐԿԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆ ԵՆ
2004թ. Թուրքիայում տեխնոլոգիական պարկերի զարգացման նպատակով պետությունը հատկացրել է 711 մլն լիրա, ընդ որում՝ այդ գումարի ավելի քան մեկ երրորդը տրամադրվել է վերջին երկու տարիներին, տեղեկացրել է գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Ֆարուք Օզլուն։


11.06.2018 ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱՏՕ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
Հունիսի 8-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի ղեկավարության և առանձին երկրների պաշտոնակիցների հետ:


08.06.2018 ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ
«Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, 2018 թ. հուլիսի 8-ին, Մոսկվայում տեղի կունենա ՀՀ սահմանամերձ համայնքների զարգացման ու ամրապնդման հիմնախնդիրների լուծմանը նվիրված բիզնես-ֆորում: 


07.06.2018 ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՍԵԼ Է 900-Ի
Ըստ «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդագրության՝ Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆարուք Օզլուն ներկայացրել է այդ երկրի գիտահետազոտական ոլորտի ձեռքբերումները վերջին տասնամյակում։


06.06.2018 ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ «UKAP» ՄԱՐՏԱԿԱՆ ՌՈԲՈՏՆԵՐՈՎ
Թուրքական արտադրության նոր «UKAP» ցամաքային հեռակառավարվող մարտական ռոբոտներից առաջինն արդեն պատրաստ է շահագործման։ 


04.06.2018 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի աջակցությամբ 2018 թվականի սեպտեմբերի 13-16-ը Ստեփանակերտում տեղի կունենա «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովը` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և արցախյան շարժման 30-ամյակին:


31.05.2018 ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ. ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ
Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս մայիս ամսվա ընթացքում ադրբեջանական դիրքերի տեղաշարժերը Նախիջևանի հյուսիսարևելյան հատվածում:


30.05.2018 ԹՈՒՐՔԻԱՆ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀՐԱՆՈԹՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ՍԱԿԱՎԱԹԻՎ ԵՐԿՐՆԵՐԻՑ Է
Թուրքիայի ռազմարդյունաբերությունը ջանք չի խնայում՝ երկրի զինված ուժերին սեփական արտադրության գերժամանակակից զինատեսակներով ապահովելու համար։ 


24.05.2018 ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
Մայիսի 23-ին Աստանայում` Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սակեն Ժասուզակովի նախագահությամբ, տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:


22.05.2018 ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ
Մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել են ՀՀ հարավարևմտյան սահմանագոտի` նախիջևանյան ուղղությամբ տեղակայված հենակետ։


22.05.2018 ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին:


22.05.2018 ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 21-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով:


22.05.2018 ՌՈՒՍ-ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Մայիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության և Շվեյցարիայի Համադաշնության խորհրդի միջև ստորագրվել է Համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության կառավարության և Վրաստանի կառավարության միջև 2011թ. նոյեմբերի 9-ին կնքված Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի...


18.05.2018 ԱԼԻԵՎԸ ՆՈՐ ԶՈՐԱՄԱՍ Է ԲԱՑԵԼ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիրև Նախիջևանում մասնակցել է նոր զորամասի բացման արարողությանը։ Նոր զորամասում գործելու է ուսումնա–մարզական կենտրոն, հոսպիտալ, սպորտային հրապարակ։


14.05.2018 ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ $100 ՄԼՆ Է ՆԵՐԴՆՈՒՄ ԳԵՆԵՏԻԿ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՄԱՐ
Տեխնոլոգիան կարող է օգտագործվել դողէրոցք (մալյարիա) փոխանցող մոծակների կամ վնասակար այլ միջատների ոչնչացման համար, բայց ՄԱԿ փորձագետներն ասում են, որ երկյուղները դրա հնարավոր ռազմական կիրառության և անսպասելի հետևանքների հետ կապված՝ ծանրակշիռ են դարձնում դրա արգելքի օգտին խոսող փաստարկները։


10.05.2018 ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ Է ՏԵՂԱԴՐԵԼ ՎԻՃԵԼԻ ԿՂԶԻՆԵՐՈՒՄ
Չինաստանի իշխանությունները հրթիռային համալիրներ են տեղադրել Հարավչինական ծովի կղզիներում։ Այս մասին տեղեկացնում է CNBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով համապատասխան աղբյուրներին։


23.04.2018 ԱՐՑԱԽԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏ ԶՈՐՔԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿԵՆԴԱՆԻ ՈՒԺԻ ԵՎ ԶԻՆՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ՈՒ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, ապրիլի 21-ի դրությամբ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր ու կուտակումներ։ 


16.04.2018 ABF-Ն ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԿԵԼ BLOCKCHAIN OPEN UNIVERSITY ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
Armenian Blockchain Forum-ը (ABF) մտադիր է Հայաստանում գործարկել Blockchain Open University կրթական նախագիծը, որում ներգրավված կլինեն Հայաստանի բոլոր համալսարանները, որոնք ՏՏ ոլորտում մասնագետներ են պատրաստում: 


10.04.2018 ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 29-ին ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսին:


09.04.2018 ԱԼԻԵՎԸ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ԿՐԱԿՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ երեկ` օրվա ընթացքում, և անցած գիշեր նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից: 


30.03.2018 ՓՈՐՁԱԳԵՏ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԿՍՏԵՂԾԻ 10-20 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ»
Ռուսաստանի Դաշնության «Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի» հետազոտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գործիչ, փորձագետ ծագումով հայ Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, որ առաջիկա 10-20 տարիների ընթացքում Թուրքիան կստեղծի միջուկային զենք։ Այդ մասին Բաղդասարովը հայտարարել է ռուսական ռադիոյի եթերում։


28.03.2018 ԹՈՒՐՔԻԱՆ ՀՈՐԱՏՈՂ ՆԱՎ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ԿԻՊՐՈՍԻ ԱՓԱՄԵՐՁ ԳԱԶԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ
Թուրքիայի իշխանությունները որոշել են հորատող նավ ուղարկել, որը գազի որոնողական աշխատանքներ կիրականացնի Կիպրոսի ափամերձ տարածքում, տեղեկացնում է The Guardian-ը։


23.03.2018 ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ «ՄԵԴԻԱ ԲԱՆԱԿԸ» ԱՆՑՆՈՒՄ Է ԷՐԴՈՂԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի խոշորագույն մեդիա կազմակերպությունը՝ «Դողան մեդիա խումբը» (Doğan Media Grubu) վաճառվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համախոհներից մեկին՝ մեծահարուստ գործարար Է. Դեմիրորենին պատկանող «Դեմիրորեն խմբին» (Demirören grubu):


28.02.2018 ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ԱՄՆ ՌՕՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայկական ծագումով ամերիկացի Ջեֆրի Հարիգյանը ղեկավարում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարությունը:


28.02.2018 ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԵՌԵԼ Է 3 ԼԵԶՈՒ, ԵՎՍ 15-Ը՝ ՎՏԱՆԳՎԵԼ
UNESCO-ի ամենամյա զեկույցում՝ Թուրքիային նվիրված բաժնում, թվարկվել են բոլոր այն 15 լեզուները, որոնք անհետացման եզրին են հայտնվել Թուրքիայում: Ըստ զեկույցի՝ 3 լեզու արդեն անհետացել է Թուրքիայում։


21.02.2018 ՊՐՈՖ. ԳԷՈՐԳ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԸ ԻՐԱՆԻ 2017 ԹՒԱԿԱՆԻ ԼԱՒԱԳՈՅՆՆ ԸՆՏՐՒԱԾ ԳԻՏԱՀԵՏԱԶՕՏՈՂ
«Ամիր Քաբիր» համալսարանի դասախօս պրոֆ. Գէորգ Կարապետեանը արժանացել է էներգետիկայի բնագաւառում Իրանի 2017 թւականի լաւագոյնն ընտրւած գիտահետազօտողի կոչմանը:


20.02.2018 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ
Կարեն Կարապետյանի հանձնարարականը թվայնացման ոլորտում միջազգային վարկանիշների և գործողությունների վերաբերյալ էր: «Հայաստանի թվային փոխակերպման ներկայիս միջազգային վարկանիշային ցուցանիշները բավարար չեն, ինչը հատկապես պայմանավորված է անհրաժեշտ ամբողջական վիճակագրական տվյալների և մշտադիտարկման գործիքակազմի բացակայությամբ։


19.02.2018 ԱՄՆ ՀՈՒՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ F-35-Ի ՎԱՃԱՌՔԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Ամերիկայի հելլենական խորհուրդը (HALC) և ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) քարոզարշավ են նախաձեռնել՝ հորդորելով ԱՄՆ Սենատի անդամներին չեղարկել աստիճանաբար ավելի անհետևողական ու հակաամերիկյան կեցվածք դրսևորող Էրդողանի վարչակազմին ԱՄՆ-ի կողմից F-35 կործանիչներ վաճառելու ծրագրված գործարքը:


15.02.2018 ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԳԻՐՔ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ինչպես հաղորդում է Կ.Պոլսի «Նոր Մարմարա» օրաթերթը, թուրքական Եվրասիական հետազոտությունների կենտրոնը հրատարակել է Ալբանիայում, Չինաստանում և Ավստրալիայում Թուրքիայի նախկին դեսպան Բիլալ Շիմշիրի գիրքը՝ «Հայկական քարոզչության ամերիկյան չափորոշիչները» վերտառությամբ։


01.02.2018 ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ՆԱԽԻՋԵՎԱՆԸ՝ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ-2018-Ի ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ԿԱՅՔԸ
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մշակույթի և տուրիզմի նախարարության և կապի ու նոր տեխնոլոգիաների նախարարության կողմից ստեղծվել է «Նախիջևանը՝ իսլամական մշակույթ-2018-ի մայրաքաղաք» կայքը՝ imp.nakhchivan.az, ադրբեջաներեն և անգլերեն, երեքշաբթի տեղեկացրել են նախարարությունում։


31.01.2018 ՆԱԽԻՋԵՎԱՆ-ՄԵՇԽԵԴ Ե/Գ ԵՐԹՈՒՂԻՆ ԿՎԵՐԱԲԱՑՎԻ
«Ադրբեջանական երկաթուղի» (ԱԵՈւ) ՓԲԸ-ն հունվարի 11-ից կվերաբացի արագընթաց գնացքի երթևեկությունը Նախիջևան-Մեշխեդ (Իրան)-Նախիջևան երթուղով, ասվում է ԱԵՈւ հաղորդագրությունում։ Երթուղին գործելու է շաբաթը մեկ, հինգշաբթի օրերին»,- նշվում է տեղեկատվության մեջ։


30.01.2018 ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ (ՌՈՒԵ) ԲԱՔՎԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԹԵՄԸ ԿԱՐՈՂ Է ԾԽԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ ԲԱՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ՆԻՀ)
«Օրերս Նախիջևանում էի։ Առաջարկություն ստացա այնտեղ ծուխ բացել»,- ասաց Բաքվի և Ադրբեջանի արքեպիսկոպոս Ալեքսանդրը Բաքվի և Ադրբեջանի թեմի ամենամյա թեմական ժողովում՝ նվիրված 2017թ. արդյունքների ամփոփմանը։ Հոգևորականի խոսքով՝ Նախիջևանում ծուխ բացելու համար «որևէ խոչընդոտ չկա ՆԻՀ Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի կողմից»։


29.11.2017 ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն։ Նոյեմբերի 28-ի առավոտյան պատվիրակությունը հյուրընկալվել է Բելառուսի պաշտպանության նախարարությունում։


09.11.2017 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 2-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՀԱՄԱԽՄԲԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ
Նոյեմբերի 6-ին Երևանում մեկնարկեց Համահայկական 2-րդ գիտաժողովը։ Այն նվիրված է Հայկական առաջին հանրապետության 100-ամյակին։ Հյուրերի թվում են ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը՝ Մենդելեևի աղյուսակում 118-րդ տարրի հեղինակը, ում դասախոսությամբ էլ մեկնարկեց գիտաժողովը, Արտյոմ Օգանովը, որը...


18.10.2017 ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴՐԱԿԱՆ ԷՐ ԱՌԿԱ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼԱՑՆԵԼՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Ապրիլյան պատերազմից 1,5 տարի հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպումը դրական կարելի է գնահատել կողմերի միջև առկա լարվածությունը թուլացնելու տեսանկյունից:


17.10.2017 ՀԱՅԱՍՏԱՆ-ՀԱԷԿ
2017թ. հուլիսի 7-ին «Եվրամիության էներգաարդյունավետության օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շրջանակում Երևանում կայացավ արեգակնային պանելից սնվող հասարակական տրանսպորտի կանգառի բացումը: Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին: Միջոցառման նպատակն էր՝ ցույց տալ, թե ինչպես կարելի է լիցքավորել բջջային հեռախոսը՝ արեգակից, և կիսվել էներգաարդյունավետության (ԷԱ) ու վերականգնվող էներգետիկայի (ՎԷ) զարգացման ուղությամբ «Եվրոպական լավագույն փորձով»:


04.10.2017 ԻՆՉԻ՞Ն Է ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵԼ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ
Սեպտեմբերի 23-ին Նյու-Յորքում Մինսկի խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը: Հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակը հայտարարեց, թե նախարարը՝ Էլմար Մամեդյարովը, հավանություն է տվել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առաջ քաշած որոշ նոր առաջարկություններին:


28.09.2017 «ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԵԼ ԼՂ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ, ԱՊԱ ԴԱ ՄԻԱՅՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ». ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Նորավանք» գիտակրթական կենտրոնի ղեկավար Գագիկ Հարությունյանը բովանդակային վերլուծության է ենթարկել ՄԱԿ-ում Ադրբեջանի նախագահ Ալիեւի ելույթը ու եզրահանգել՝ ելույթը պարտվողական էր, ուղղված էր ցույց տալու իրենց վճռականությունը, հաղթանակի հասնելու մեծ ցանկությունը:


20.09.2017 «ԱՄԵՐԻԿԱՆԱ»-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՎԻՃԵԼԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները և Գլենդելում «Ամերիկանա» առևտրի կենտրոնի բարձրաստիճան ղեկավարները հանդիպեցին սեպտեմբերի 5-ին և համաձայնեցին իրենց հետագա հարաբերությունները ավելի լավ հիմքերի վրա դնել:


05.09.2017 ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՉԺՀ պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանին։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են հայ-չինական բանակցությունները։


05.09.2017 ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 5-ի առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիա։


01.09.2017 ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱԿՏԻՎ ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԼԻՈՎԻՆ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ. ՓՈՐՁԱԳԵՏ
Նախիջևանն այսօր գտնվում է ռազմական տեխնիկայի և սպառազինության կուտակման ակտիվ փուլում, սակայն հայկական կողմը կարողանում է համապարփակ քայլերի ձեռնարկման միջոցով հակազդել այդ գործընթացին:


31.08.2017 «ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆ ՈՒՂՂԱԿԻ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ. ՆԱԽԱՁԵՌՆՈՂԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ». ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆ
«Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանի կարծիքով՝ Նախիջևանի հարցին պետք է մոտենալ համընդգրկուն՝ դիտարկելով թե՛ վտանգները, թե՛ դրական պոտենցիալը, որ կարող է խաղալ Նախիջևանը։


31.08.2017 ՀՈԳԼԱՆԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով` ամերիկացի համանախագահները երբեւէ խիստ շահագրգռված չեն եղել արցախյան խնդիրների լուծմամբ. «Ներկայումս էլ օրինակ է բերվում, թե Հոգլանդին հաջորդող համանախագահը լավ մասնագետ է, զբաղվել է Կիպրոսի խնդրով:


29.08.2017 ԴԵՍՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ Է ՍՈՉԻՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՍԱՐԳՍՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏ
Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը իր հարցազրույցներից մեկում կասկածի տակ էր դրել Հայաստանի Հանրապետության ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություններին եւ ընդգծել, որ ԱՄՆ-ն կշարունակի Հայաստանի գործիքներ տալ` ինքնիշխան որոշումներ կայացնելու համար:


28.07.2017 ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ «ՆՈՐԱՎԱՆՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «21-ՐԴ ԴԱՐ» ԱՄՍԱԳՐԻ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ, ՊՐՈՖԵՍՈՐ ԷԴՈՒԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Էդուարդ Դանիելյանը, լինելով Հայոց հին և միջնադարյան պատմության խնդիրների խոշոր գիտակ, զուգահեռաբար մեծ ուշադրություն էր հատկացնում նաև արդի տեղեկատվական պատերազմներում կարևոր դերակատարում ձեռք բերած պատմական և քաղաքակրթական բնույթի հիմնահարցերին։


26.07.2017 ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՍՓՅՈՒՌՔՈՒՄ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ»
2017թ. հուլիսի 22-ին տեղի ունեցավ «Սփյուռքում՝ երիտասարդ հայ հետազոտողների առաջին առանց գիտաժողովը», որի նպատակն էր միավորել և կապեր հաստատել աշխարհի տարբեր բուհերում աշխատող և սովորող երիտասարդ գիտնականների միջև, ներկայացնել Հայկական աշխարհի զարգացման վերաբերյալ նրանց տեսլականը։


21.07.2017 ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
2017թ. հուլիսի 22-ին տեղի կունենա հումանիտար և հասարակական ոլորտներում Սփյուռքի երիտասարդ հետազոտողների առաջին առցանց գիտաժողովը։ Ելույթներով հանդես կգան երիտասարդ հայ գիտնականներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից, Չինաստանից, Պաղեստինից։


20.07.2017 ՄԵՐԻ ՓԱՓԱԶՅԱՆԸ` ՍԱՆ ԽՈՍԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ
Կալիֆոռնիայի նահանգի Սան Խոսեի համալսարանի ռեկտոր է նշանակվել Մերի Փափազյանը։ Հայուհի Մերի Փափազյանն առաջին հայուհին է Կալիֆոռնիայի նահանգի համալսարանի ռեկտորի պաշտոնում և պատմության մեջ երրորդ կինը, որը ղեկավարել է ուսումնական այս հաստատությունը։ Այս մասին հայտնում է Massis Post-ը: Դոկտոր Փափազյանն իր ելույթում խոսել է հայկական արմատների մասին՝ սկսելով Ցեղասպանության պատմությունից, որի մասին նրան պատմել են իր տատն ու պապը։


18.07.2017 ԺՈՐԺ ՔԵՓԵՆԵԿՅԱՆԸ՝ ԼԻՈՆԻ 35-ՐԴ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Ժորժ Քեփենեկյանը ընտրվել է ֆրանսիական Լիոնի քաղաքապետ: Քաղաքի խորհրդի 72 անդամից նրա թեկնածության օգտին քվեարկել են 49-ը: 67-ամյա հայ գործիչը հաջորդեց Լիոնը 2001 թվականից ղեկավարած Ժերար Կոլոմբին, որն էլ Ֆրանսիայի նոր ձևավորված կառավարությունում արդեն նշանակվել է ներքին գործերի նախարարի պաշտոնում:


18.07.2017 ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴՈՒՄ
Նիժնի Նովգորոդի Ն.Ի. Լոբաչևսկու անվան պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի Հայագիտական կենտրոնը «Նիժնի Նովգորոդի հայ համայնք» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ լույս է ընծայել «Նաիրի» տարեգրքի 7-րդ թողարկումը։


10.07.2017 «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ»-Ը ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԵՐԱՇԽԻՔ». ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 7-ին ընդունել է Շանհայի միջազգային հետազոտությունների ակադեմիայի պատվիրակությանը:


06.07.2017 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՈՎ FAKE ԷՋԵՐ Է ԳՈՐԾԻ ԴՐԵԼ
Ադրբեջանական կողմը Facebook-ում հայկական անուն-ազգանունով կեղծ էջեր է գործի դրել, որոնք ռուսերեն ու հայերեն գրառում են անում, իբր, հայկական կողմի կորուստների մասին:


06.07.2017 ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼԻ ՍԲ. ՍՈՖԻԱ ՏԱՃԱՐՈՒՄ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Հունաստանի արտգործնախարարությունը քննադատել է Թուրքիայի կրոնական ներկայացուցիչների կողմից Ստամբուլի Այա Սոֆիայում (Սուրբ Սոֆիայի տաճար) մուսուլմանական Ռամադան ամսի «նախախնամության գիշեր» կոչվող արարողության անցկացման համար:


26.06.2017 ՍՓՅՈՒՌՔՈՒՄ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ - ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2017Թ. ՀՈՒԼԻՍԻ 22-23
Աշխարհի բուհերում վերջին տարիների ընթացքում աճել է հայ գիտական մտքի ներկայությունը: Տարբեր բուհերում աշխատող և սովորող երիտասարդ գիտնականներին միավորելու նպատակով, և նրանց միջև կապեր ստեղծելու համար 2017թ. հուլիսի 22-ից 23-ը Չինաստանի Հայկական համայնքը կանցկացնի Սփյուռքում՝ երիտասարդ հայ հետազոտողների առաջին առանց գիտաժողովը։


20.06.2017 ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսին:


14.06.2017 «ԱՆԱԼԻՏԻԿ ԽՈՐՀՈՒՐԴ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏԱՎՈՐ ՎԵՐՆԱԽԱՎԸ ԿԱՋԱԿՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ
Խորհրդարանում այսօր կայացավ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Անալիտիկ խորհուրդ»-ի աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպումը:


13.06.2017 ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՐԱԳԻՐԸ՝ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԿԱԼԻՖՈՌՆՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
«ՉինաՀԱՅ» լրագիրը պատմում է Չինաստանում բնակվող հայերի մասին, ներկայացնում է նրանց առօրյան, պատմությունը։ Այն տպագրվում է Չինաստանի Հայկական համայնքի կողմից։ Տվյալ լրագիրը Հեռավոր Արևելքում հայկական միակ լրագիրն է, որը լույս է տեսնում հայերեն և անգլերեն լեզուներով։


12.06.2017 ԻՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՆԱԵՎ ՀԱՐԵՎԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆՆ անդրադառնալով Իրանում տեղի ունեցածած ահաբեկչական գործությանը, նշեց մի քանի իրողություններ. «Այդ միջադեպը ցույց տվեց, որ Մերձավոր Արեւելքը գտնվում է ռազմաքաղաքական խորը ճգնաժամում, եւ փորձ է կատարվում այն աստիճանաբար դեպի Հարավային Կովկաս եւ Միջին Ասիա տարածման ուղղությամբ՝ ընդհուպ մինչեւ ՌԴ հարավային սահմանները։


30.05.2017 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 29-ի առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարություն, որտեղ, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, կայացել է Վիգեն Սարգսյանի հանդիպումը կիպրացի պաշտոնակցի՝ Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի հետ։


25.05.2017 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:


05.05.2017 «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ, ԱՊՐԻԼԻ 16-29-ը, 2017թ. ՉԺՀ (ՊԵԿԻՆ)
2017թ. ապրիլի 16-29-ը ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցավ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ և փոխկապակցված զարգացումը եվրասիական տարածաշրջանում» միջազգային գիտաժողովը:


10.04.2017 ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԽՈՇՈՐ ԿԵՆՏՐՈՆ ԿԿԱՌՈՒՑՎԻ
Թուրքիայում կհիմնվի տիեզերագնացության և ավիացիայի ոլորտում առաջին մասնագիտացված արդյունաբերական կենտրոնը: Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նախատեսվում է, որ կենտրոնը 2 մլրդ դոլար եկամտաբերություն և 15.000 աշխատատեղ կապահովի:


06.04.2017 ԳՆԴԱՊԵՏ ՊԱԼԻՔԵԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԱԾ Է ԼԻԲԱՆԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՀՍԿՈՂՈՒԹԵԱՆ ՏՆՕՐԷՆ
Լիբանանի Պետական անվտանգութեան ընդհանուր տնօրէն հազարապետ-զօրավար Թոնի Սալիպա հրապարակեց Պետական անվտանգութեան սպասարկութեան հրամանատարութեան մէջ նոր նշանակումներու ցանկը:


29.03.2017 ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Լոյս տեսաւ Հայկազեան Համալսարանի Հայկական Սփիւռքի Ուսումնասիրութեան Կեդրոնի «Հայկական Սփիւռք» Մատենաշարի երկրորդ հատորը՝ Լիբանանի Հայերը (Բ.) Գիտաժողովի Նիւթեր (14-16 Մայիս 2014) վերնագրով:


27.03.2017 ԵԱՏՄ-Ն ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ԳԼՈԲԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Մարտի 24-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում անցկացվել է կլոր սեղան-քննարկում «ԵԱՏՄ-ն որպես ինքնիշխան պետությունների միություն. կառավարման մարմինները, զարգացման փուլերն ու հեռանկարները» թեմայով:


27.02.2017 ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆՔ ԵԿԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԼԱՐՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ ՀԱՐՑՈՒՄ. ՎԱՐՉԱՊԵՏ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պայմանավորվել է վրաց պաշտոնակցի հետ Վերին Լարսի ճանապարհին այլընտրանքի հարցում: Այդ մասին վարչապետն ասել է լրագրողների հետ զրույցում:


01.02.2017 ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 31-ին հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանին։


01.02.2017 ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԻՐԱՆ
ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:


25.01.2017 ՔԵՆ ՆԱՀԻԿՅԱՆԸ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԹԻՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ
Քեն Նահիկյանը սկսում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմի գործադիր տնօրենի պարտականությունները՝ փոխարինելով Ռիք Դիըըբորնին։ Նահիկյանի ընտրությունը կատարել էր Մայք Փենսը, մինչեւ հունվարի 2Օ-ին ԱՄՆ-ի նախագահական երդմնակալության օրը։


13.01.2017 ԵՐԿՈՒ ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔՈՎ ՀԵՂԱՇՐՋԵԼ ԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԳՐՈԲԻԶՆԵՍԸ
Նաիրա Հովակիմյանի համար ավիացիոն ոլորտը միանգամայն խորթ էր մինչև այն պահը, երբ 1990-ականների վերջերին Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից աշխատանքի ընդունվեց որպես երիտասարդ հետազոտող. նա պետք է աշխատեր նոր ավտոպիլոտային համակարգի վրա։


22.12.2016 ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հունաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ:


22.12.2016 ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետության գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 19-ին հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Դուզինասի հետ:


22.12.2016 ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՀԱՅ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻՆ
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտներին և ունկնդիրներին:


19.12.2016 ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԸՆՏՐՎԵԼ Է ԵՐԵՔ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Ռուﬕնիայում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, Ռուﬕնիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ են ընտրվել ﬕանգաﬕց երեք հայ պատգամավոր:


13.12.2016 ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ԳԻՐՔԸ
«Весь мир» ռուսական հրատարակչությունը հրապարակել է չինարենից թարգմանված՝ «Միջազգային կոմունիստական շարժման պատմությունը» գիրքը: Աշխատանքը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մարքսիստական տեսության ուսումնասիրությամբ զբաղվող բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված ուսումնական ձեռնարկ է:


12.12.2016 ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԿՆՔԵՆ
Իսրայելական Մոսադի ղեկավար Յոսի Քոենը, մեկնաբանելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ այս շաբաթ Ադրբեջան կատարելիք այցելությունը, ընդգծել է այցի չափազանց մեծ նշանակությունը։ Breakingisrailnews պարբերականին տված հարցազրույցում իսրայելական հատուկ ծառայությունների ղեկավարն ընդգծել է, որ այցը շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի համար։


12.12.2016 ՀՀ-ՈՒՄ «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ» ՀԿ-ՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ
Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության (ՄՀԶՀԿ) նախագահ Արման Ղուկասյանը և փոխնախագահ Ծովինար Կոստանյանը դեկտեմբերի 4-ից 8-ը այցելեցին Ղրղզստանի և Ղազախստանի Հանրապետություններ...


30.11.2016 ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ է ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
2016թ. նոյեմբերի 27-ից 28-ը տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած <<Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների III-րդ առցանց գիտաժողովը>>, որի նպատակն է կապ հաստատել Չինաստանում գտնվող հայ հետազոտողների և ուսանողների միջև, համախմբել այս կարևոր մտավոր ռեսուրսը, հայկական գիտական միտքը լավագույնս ներկայացնել Հեռավոր արևելքում։


23.11.2016 ՀԱՄԱԺՈՂՈՎ «ԲԺՇԿԱ-ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ
2016թ. նոյեմբերի 23-ին Երևանի «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնի կոնֆերանսների դահլիճում կայացավ «Բժշկա-կենսաբանական լաբորատորիաները Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համատեքստում» թեմայով համաժողով։


01.11.2016 ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԲԻՈՆ ՊԱԶՄԱՆԻ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Օրերս Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում պաշտոնապես բացվեց հայագիտական ամբիոն: Նորաբաց հայագիտական ամբիոնի վարիչ նշանակվեց հայագետ Բալինտ Կովաչը:


12.10.2016 ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԿԱՄ ԻՆՉՈՒ ՀԱՅԵՐՆ ԻՍՐԱՅԵԼՑԻ ՉԵՆ
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը սիրիական ճգնաժամը համեմատում է սև խոռոչի հետ, որտեղ յուրաքանչյուրն իր շահն ունի, իսկ խոռոչում ապրող մարդիկ այդ շահերի զոհն են:


05.10.2016 «ԳԼՈԲԱԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԴԱՍԸՆԹԱՑ
Ս.թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 2-ը Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան Աբրամցևոյում անցկացվել է «Գլոբալ անվտանգության հիմնախնդիրների միջազգային դպրոց» դասընթացը, որը կազմակերպվել էր Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնի (ՊԻՐ-կենտրոն) և ՌԴ Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի կողմից:


16.09.2016 ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Է «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բեյրութի Հայկազյան համալսարանը լույս է ընծայել «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար Ա.Սիմավորյանի և նույն կենտրոնի ավագ փորձագետ Վ.Հովյանի՝ «Հայկազեան հայագիտական հանդէսում» 2015թ. հրատարակված հոդվածների առանձնատիպերը:


15.09.2016 ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄՆ Ի ԼՈՒՐ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է
«Մայր Թերեզա... քչերին է հայտնի, որ մարդկության այս հազվագյուտ ծաղիկը կրել է Ագնեսա Բոյաջյան անունը, այսինքն` եղել է հայուհի (այդ մասին, 88-ի երկրաշարժից հետո գալով Հայաստան, ինքն է Վազգեն Ա-ին պատմել, ինքս այս մասին լսել եմ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանից). սա ընկերուհիներիցս մեկի` Հրաչուհի Փալանդուզյանի գրառումն է, որին ծանոթացա երեկ:


07.09.2016 «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Ս.թ. օգոստոսի 29-30-ը ՉԺՀ Ցինդաո քաղաքում տեղի է ունեցել Չինաստանի ժամանակակից միջազգային հարաբերությունների ակադեմիայի կազմակերպած՝ «Պետական կառավարումը տեղեկատվական դարաշրջանում» միջազգային համաժողովը:


06.09.2016 «ԵՎՐՈԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ», ՀԱՏՈՐ 3, ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ
Աշխատությունների այս ժողովածուն հիմնված է Եվրոխորհրդարանի պատգամավոր դոկտ. Էլենի Թեոխարուսի կողմից Կրակովի Յագելոնյան համալսարանի, Լուվա-լա-Նովի համալսարանի և Բեյրութի ամերիկյան համալսարանի հետ համատեղ ջանքերով 2015թ. հունիսի 3-ին Եվրոխորհրդարանում (Բելգիա, ք. Բրյուսել) կազմակերպված «Հակամարտություններ և ինքնորոշման իրավունք» միջազգային գիտաժողովի նյութերի վրա։


19.07.2016 ԻՐԱՔԻ ԹՈՒՐՔՄԷՆՆԵՐԸ ՅԱՅՏԱՐԱՐԱԾ ԵՆ, ՈՐ ԿԸ ՑԱՆԿԱՆ ԿՌՈՒԻԼ ՆԱԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ
Իրաքի մէջ «Իսլամական պետութիւն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպութեան դէմ կռուող շիա թուրքմէններու կամաւորական ուժերու 16-րդ ջոկատի զինեալները յայտարարած են, թէ Իրաքը ԻՊ-էն մաքրելէ ետք պիտի կռուին «Ղարաբաղի ազատագրութեան» համար:


18.07.2016 «ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻՆ ԿԼԻՆԻ». ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Խաղաղապահները որոշակի երաշխիք են ռազմական գործողությունների դեմ, բայց նայած ինչ խաղաղապահներ»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական սահմանին եւ շփման գոտում խաղաղապահներ տեղակայելու մասին խոսակցություններին` ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:


01.07.2016 ԷՐԴՈՂԱՆԻ SADAT ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿԸ
Twitter սոցցանցի անանուն օգտատեր Ֆուաթ Ավնին հայտնել է, որ պաշտպանության հարցերի վրա մասնագիտացող թուրքական SADAT International խորհրդատվական ընկերությունը զբաղվել է գաղտնի զինված կազմավորման անձնակազմի պատրաստությամբ:


29.06.2016 ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՎՐԱՍՏԱՆԸ, ԻՐԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՈՒՆԵՆ
Հայաստանը, Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը տարածաշրջանային համագործակցության մեծ պոտենցիալ ունեն։


29.06.2016 ԻՐԱՆ-ՀՀ-ՎՐԱՍՏԱՆ-ՌԴ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Ժամանակակից աշխարհում ինտեգրացիոն հարթակները կարևորագույն դերակատարում ունեն, իսկ կասպյան-սևծովյան տարածաշրջանում արդեն երկու տասնամյակ գործում է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքը: Արևելք-Արևմուտք ուղղությամբ գործող այդ հարթակն ի սկզբանե իր մեջ էր ներառում տնտեսական, իսկ այժմ էլ քաղաքական և ռազմավարական համագործակցության ֆորմատ:


28.06.2016 ՂԱԶԱՐՅԱՆ. ՀՀ-Ն ԻՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏՔ Է ԴԻՏԱՐԿՎԻ ՈՐՊԵՍ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ ԵՎ ԵԼՔ ԴԵՊԻ ԵԱՏՄ
Այն, որ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է, շատ շահեկան է հարևանների համար: Ու հատկապես Իրանի համար, որը Հայաստանի անկախության ու դժվարին տարիներին մշտապես եղել է մեր պետության կողմից: Այս մասին «Հյուսիս-Հարավ առանցքով . Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան համագործակցության արդի վիճակն ու զարգացման հեռանկարները» կոնֆերանսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:


10.06.2016 ՄԵՆԴԵԼԵԵՎԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ 118-ՐԴ ՏԱՐՐԸ ԿԿՈՉՎԻ ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ
Մենդելեևի աղյուսակի 115-րդ ու 118-րդ տարրերը կստանան «մոսկովիում»(Mc) ու «օգանեսոն»՝ (Og) ի պատիվ Մերձմոսկովյան շրջանի Դուբնա քաղաքում գտնվող Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և ինստիտուտի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի:


09.06.2016 ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ 335 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ ՓԱԽՍՏԱԿԱՆ Է ԴԱՐՁԵԼ
Թուրքիայի հարավային և հարավարևելյան քրդաբնակ շրջաններում անցյալ տարվա ամռանից սկսած թուրք-քրդական բախումների արդյունքում 335 հազար քուրդ փախստական է դարձել և հարկադրված հեռացել տնից:


06.06.2016 ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
2016թ. հունիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, Մոսկվայի կոնսերվատորիայի հռչակավոր Մեծ դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանի գաղտնիքներ» համերգը, որը նվիրված էր Ալ.Սպենդիարյանի և Ա.Բաբաջանյանի հիշատակին:


23.05.2016 ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՀԱՏՎԱԾԸ
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի հատվածում արդեն տեղադրել են ռելսերը, Ախալքալաքում ընթանում է կայարանի կառուցումը: Ախալքալաքի-Կարս հատվածում արդեն ավարտվել են ռելսերի տեղադրման աշխատանքները: Կարծախ գյուղում ավարտվել է կայարանի կառուցումը, Նինոծմինդայում նույնպես պատրաստ է կայարանի շենքը, կառուցվել է չորս կամուրջ` Կարծախ Ախալքալաք հատվածի միջև:


10.05.2016 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՄԻՋԻՆ Է. «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ»
Ըստ «Մայքրոսոֆթ» ընկերության ուսումնասիրությունների՝ Հայաստանի կիբերանվտանգության մակարդակը միջին է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆթ» ընկերության Կիբեր անվտանգության գլխավոր խորհրդատու Ռոբերտ Կոսլանը՝ հավելելով, որ ընկերությունը կիբերանվտանգության խնդիրներով զբաղվում է ամբողջ աշխարհում:


10.05.2016 ՕԲԱՄԱՆ ԵՄ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ԿՔՆՆԱՐԿԻ ԴԱԻՇ-Ի ԴԵՄ ԿԻԲԵՐԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. NYT
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի առաջնորդների հետ հանդիպմանը, որը կկայանա Հանովերում, ծրագրում է քննարկել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ կիբերնետիկ զենքի կիրառման հնարավորությունը։


06.05.2016 ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳ
2016 թ. մայիսի 13-ին Չինաստանի Թիանջին քաղաքում տեղի կունենա Հայկական դասական երաժշտության համերգ: Հանդիսատեսին կներկայացվեն Կոմիտասի, Սպենդիարյանի, Խաչատրյանի, Բաղդասարյանի, Բաբաջանյանի և Ստեփանյանի ստեղծագործությունները:


07.04.2016 ԹՈՒՐՔԵՐԸ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԿԻԲԵՌՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՆ
Հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության աննախադեպ աճի և ռազմական լայնամասշտաբ գործողություններից հետո Թուրքիան անմկջապես իր առաջին ու երկրորդ դեմքերի մակարդակով զորակցություն ու աջակցություն հայտնեց Ադրբեջանին:


05.04.2016 ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ՝ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ
«Ռադիոլուրի» տվյալներով պարսկալեզու ԱՐԱՆ գործակալությունը հրապարակել է մի տեղեկություն, որում ասվում է՝ Իսլամական պետությունը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ իրենք ստեղծել են մի հատուկ զորանոց, որտեղ մարզվում են Ադրբեջանից եկած քաղաքացիններին:


05.04.2016 ԻՎԱՆ ԿՈՆՈՎԱԼՈՎ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՏՔԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ԴԵՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄՈՒՄ
Ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը RUSARMINFO-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ակտիվ մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում։


05.04.2016 ՍԵՄՅՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՈՎ. «ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՂՀ-ԻՑ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔ»
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերսկսած ռազմական գործողությունների պատճառների, հետևանքների և Հայաստանի պատասխանի հնարավոր տարբերակի մասին RUSARMINFO-ի թղթակցի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը։


05.04.2016 ԻՎԱՆ ԿՈՆՈՎԱԼՈՎ. «ՉԿԱ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ, ԿԱ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵԾ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ»
Այն մասին, թե ինչով է հայկական բանակը տարբերվում ադրբեջանականից, և Հայաստանի զինված ուժերի հնարավորությունների մասին RUSARMINFO-ի թղթակցի հետ զրուցել է ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը։


16.03.2016 «ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ» ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի «Ազգային ռազմավարության խնդիրներ» գիտական ամսագրի 2016թ. առաջին համարում լույս է տեսել ««Ուղեղային կենտրոնները» ԱՊՀ երկրներում և Վրաստանում. կառուցվածքը, խնդիրները, զարգացման հիմնական միտումները» զեկույցը:


14.03.2016 ՍԻՐԻԱՅՈՒՄ ԿՐԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՆԿԱՏԵԼԻ ԵՆ. ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սիրիայում կրակի դադարեցման մասին որոշումը բավական արդյունավետ է կյանքի կոչվում, արդյունքները նկատելի են: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:


14.03.2016 ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ
2016թ. մարտի 6-ին Չինաստանի հայկական համայնքում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում Մհեր Սահակյանն ընտրվեց համայնքի նախագահ: Նա գիտական հետազոտություն է կատարում Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում:


03.03.2016 ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Փետրվարի 27-ին Երևանի «Անի» հյուրանոցում տեղի է ունեցել «Ադրբեջանի բնիկ ժողովուրդները.իրականություն և հեռանկարներ» կլոր սեղան-քննարկում, որը կազմակերպել էին «Կովկաս-Կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտը» (ղեկավար՝ Գառնիկ Ասատրյան) և «Մոդուս վիվենդի» կենտրոնը (ղեկավար՝ Արա Պապյան)։


02.03.2016 «ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ ԼՈՒՅՍ Է ԵՐԵՎՈՒՄ»
Չնայած պաշտոնական Անկարան որոշակի վերապահումներով, բայց ողջունել էր Սիրիայում հրադադարի հաստատման մասին օրերս ձեռք բերված ռուս-ամերիկյան համաձայնությունը, բայց ռազմական գործողությունները թուրք-սիրիական սահմանին շարունակվում են:


24.02.2016 Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՊԱՏԵՐԱԶՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԱՐԴԵՆ ԳՆՈՒՄ Է
Ներկա զարգացումները հիբրիդային պատերազմների ենթատեքստ ունեն: Եվ այս համատեքստում պատերազմ Ռուսաստանի և Թուրքիայի միջև արդեն ընթանում է, դրա բոլոր բաղադրիչները կան՝ տնտեսական, տեղեկատվական և այլն:


24.02.2016 ԻՍՐԱՅԵԼԸ ԿՈՒՆԵՆԱ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱԳԵՆՏՆԵՐԸ
Նախորդ երեքշաբթի Իսրայելի պառլամենտը առաջին ընթերցման ժամանակ 50-ը 43-ի հարաբերակցությամբ հաստատեց պետական օրինագիծ, որի համապատասխան, հասարակական ոչ պետական կազմակերպությունները պարտավորվում են հայտնել այն մասին, արդյոք նրանք ստանում են ֆինանսական աջակցություն այլ (օտար) պետություններից:


23.02.2016 ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ «ՎԱՐՊԵՏԸ ԵՎ ՄԱՐԳԱՐԻՏԱՆ» ՍԵՐԻԱԼԸ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿՈՒ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ
Ուկրաինայի կինոյի հարցերով պետական գործակալությունը վարձութային վկայագրերից և պետական գրանցումից զրկել է ռուսական 21 ֆիլմ ու սերիալ, որոնցում իրենց մասնակցությունն ունեն Սերգեյ Բեզռուկովը, Ֆյոդոր Բոնդարչուկը, Օլեգ Գազմանովը և Իոսիֆ Պրիգոժինը:


12.02.2016 ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ ՀԱՅՈՒՀԻՆ ԿԱՅՔ Է ՍՏԵՂԾԵԼ, ՈՐՆ ՕԳՆՈՒՄ Է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ
Գիտական աշխատանքներն այնքան թանկ են, որ դրանց համար երբեմն գումար չի կարողանում տրամադրել նույնիսկ Հարվարդի համալսարանը: Վերջերս 15 հազար գիտնականներ միացել են ստորագրահավաքին, որում կոչ է արվում բոյկոտել Elsevier հրատարակությունը, քանի որ այն գիտական աշխատանքները վաճառում է աստղաբաշխական գումարով:


10.02.2016 ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԵՏ ԿՊԱՀԱՆՋԻ՞ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ
ՌԴ Պետդումայի Կոմունիստական կուսակցության խմբակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը, որպես փաստարկ բերելով Թուրքիայի ագրեսիվ պահվածքը, նամակ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու արտգործնախարար Սերգեյ Լավրովին:


10.02.2016 ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅՈՒՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ Է ԸՆՏՐՎԵԼ ՄԱՐԻ ՓԱՓԱԶՅԱՆԸ
Կալիֆորնիայի Սան Խոսեի համալսարանի ղեկավար է նշանակվել հայ Մարի Փափազյանը: Այս մասին տեղեկանում ենք համալսարանի կայքից: Համալսարանի հոգաբարձումների խորհուրդը նման որոշում է կայացրել հունվարի 27-ին:


05.02.2016 ԱՄՆ ԲԱՆԱԿԸ ԾՐԱԳՐԵԼ Է ՍՏԵՂԾԵԼ «ԿԻԲԵՐԱՇԽԱՐՀԱԶՈՐ»
ԱՄՆ զինված ուժերը ծրագրել են ստեղծել հավելյալ կիբերստորաբաժանումներ։ Այնտեղ չեն ծառայի զինծառայողները՝ հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ Կիբերնետիկ հրամանատարության ղեկավար Էդվարդ Կարդոնը։


05.02.2016 ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՍԿՍՎԵԼ Է LI-FI ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՌԵՒՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Մեքսիկայում աշխարհում առաջին անգամ սկսվել է լուսային Li-Fi (Light and Fidelity) ալիքների միջոցով տվյալների անմալուխ փոխանցման տեխնոլոգիաների օգտագործումը:


05.02.2016 ՊԵՆՏԱԳՈՆԸ ՍԿՍԵԼ Է ՍՏԵՂԾԵԼ ԿԻԲՈՐԳՆԵՐ
Պենտագոնը անցել է տեխնոլոգիայի մշակման, որը թույլ կտա զինվորին փոխպատվաստված նեյրոինտերֆեյսի օգնությամբ միանալ արտաքին համակարգչին: Նախագիծը ստացել է NESD (Neural Engineering System Design) անվանումը:


05.02.2016 ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻԲԵՐ ԲԱՆԱԿԸ ԿՈՏՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԵԾ ԲԼՈԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ 16000 ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐ
Հայկական կիբեր բանակը կոտրել է ադրբեջանական մեծ բլոգային պլատֆորմ և հրապարակել 16 հազար օգտատերերի տվյալներ: Այս մասին իր բլոգում գրում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:


04.02.2016 ԿԱՌԼՈՍ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐ
Արգենտինահայ տնտեսագետ Կառլոս Մելքոնյանը նշանակվել է Արգենտինայի ազգային բանկի նախագահ: Կառլոս Մելքոնյանը ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 6-ին Բուենոս Այրեսում, հայկական ընտանիքում:


04.02.2016 ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՆՇՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Իրաքյան Քուրդիստանի Դըհուկ քաղաքում վերջերս կառուցված հայկական Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում հայ համայնքը նշում է Սուրբ Ծնունդը: Այն կառուցվել է քաղաքի հայկական «Հավրեսկ»՝ Հայ Վրեժ թաղամասում:


03.02.2016 ՓԱՐԻԶՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Հայկական-միջազգային գործարար համաժողովը (http://www.armenian-international-business-forum.com/) տեղի կունենա Փարիզում, 2016 թ-ի ապրիլի 16-ին Westin Paris-Vendôme հյուրանոցում:


29.01.2016 ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼ ՎՐԱՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ
Ռուսական ազդեցությունը Վրաստանում աճում է, գրում է Սև ծովի և Եվրասիայի տարածաշրջանի հարցերով վերլուծաբան Մայքլ Հիկարի Սեսայրը The Washington Post-ում:


27.01.2016 ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի ղեկավարությունը որոշել է ինքնավար Նախիջևանում արտաքին հետախուզության ծառայություն հիմնել, գրում է lragir.am-ը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ այստեղ կազմավորվել էր առանձին համազորային բանակ, որի պատրաստման համար հրահանգիչներ էին հրավիրվել Թուրքիայից։


27.01.2016 ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ԻՊ-ԻՑ ՆԱՎԹ ԳՆԵԼՈՒ ՄԵՋ
Իսրայելի և Հունաստանի պաշտպանության նախարարները Թուրքիային մեղադրել են «Իսլամական պետությունից» (ԻՊ) նավթ գնելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Նրանք նման հայտարարություններ արել են Աթենքում բանակցությունների արդյունքների վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսում։


20.01.2016 ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱՏՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ 400 ՏԱՐԵԿԱՆ Է
2016 թ. հագեցած է Ուկրաինայի հայկական սփյուռքի համար հիշարժան տարեթվերով, ու այդ կապակցությամբ մենք շատ ծրագրեր ունենք: AnalitikaUA.net –ին տված հարցազրույցում այս մասին պատմել է Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Դավիդ Դավթյանը:


29.12.2015 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԸ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ՏԱՐԻՆ
«Մետրոպոլ» հյուրանոցում դեկտեմբերի 26-ին Եվրասիական փորձագիտական ակումբը ամփոփում էր իր անցկացրած տարին: Առաջին անգամ նիստին մասնակցում էին Հայաստանում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչները, թեպետ ելույթներ չունեցան, բայց խոսուն ներկայություն էր: Բացի ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի դիվանագետներից, տարեկան նիստին ներկա էին և արտաքին գործերի ու սփյուռքի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, մայրաքաղաքի բուհերի դասախոսներ ու ուսանողներ:


21.12.2015 «ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ Է ԴՐԵԼ». ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի համոզմամբ, աշխարհում վերացավ միաբեւեռ աշխարհակարգը:


15.12.2015 ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ. ՍԻՐԻԱՅՈՒՄ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՔԻՄԻԿԱՏՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ ԶԱՐԻՆ ԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Էրեն Էրդեմը դեկտեմբերի 10-ին երկրի խորհրդարանին է ներկայացրել ապացույցներ այն բանի, որ Թուրքիան Սիրիային քիմիկատներ է մատակարարում, որոնք անհրաժեշտ են զարին գազի արտադրության համար։


15.12.2015 ԶԵԿՈՒՅՑ. ԲՐԻՏԱՆԻԱՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԿԻՐ ՀԱՄԱՐԵԼ
Հանրային կյանքում կրոնի և համոզմունքների հարցերի բրիտանական հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ երկիրն այլևս դժվար է քրիստոնեական անվանել։ Հետազոտողները Մեծ Բրիտանիայի կառավարությանն առաջարկել են վերանայել վերաբերմունքը պաշտոնական կրոնի հանդեպ և ավելի մեծ ուշադրություն հատկացնել այլ դավանանքների ներկայացուցիչներին, ինչպես նաև նրանց, ովքեր ունեն ոչ կրոնական համոզմունքներ։


15.12.2015 ՖՐԱՆՍԻԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԿԱՐԳԵԼԻ ՀԱՆՐԱՅԻՆ WI-FI-Ը
Ֆրանսիայի ՆԳՆ-ն առաջարկ է նախապատրաստել հանրային Wi-Fi-ի միջոցով ինտերնետի հասանելիությունն արգելելու եւ Tor անանուն կայքի արգելափակման մասին, հայտնում է The Verge-ը։


30.11.2015 ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ 2-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
2015թ. նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ «Չինաստանում հայ հետազոտողների և ուսանողների 2-րդ գիտաժողովը», որի արդյունքում կապ ստեղծվեց հայ ուսանողների ու հետազոտողների միջև, համալրվեց հայ չինագետների թիմը...


30.11.2015 ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ. ԹՈՒՐՔԻԱՆ ԿՐՃԱՏԵԼ Է ԵՐԿՐԻ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
Ռուսական ինքնաթիռի խոցման օրը թուրքական օդուժը Հունաստանի օդային սահմանների ոչ մի խախտում չի կատարել, РИА Новости-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրն Աթենքում։


26.11.2015 ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԴԱՍ ՏԱԼՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՂԱՏՈՄՍԸ
Ռուս-թուրքական լարվածությունը հասնում է իր գագաթնակետին: Թե մինչեւ ուր կհասնի ռուսական Սու-24 ինքնաթիռի ոչնչացման պատմությունը, ինչ հետեւանքներ այն կունենա, «Իրավունքը» հետաքրքրվեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ.


20.11.2015 ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 8%-Ը ՀԱՄԱԿՐՈՒՄ Է «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»
Ամերիկյան «Pew» սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպությունը մուսուլմանական մեծամասնությամբ երկրներում կազմակերպել է հարցում՝ պարզելու այդ երկրներում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման նկատմամբ եղած համակարանքի աստիճանը:


20.11.2015 ՀՈՒՅՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ
Նոյեմբերի 18-ին, Հունաստանի նախկին դեսպաններից կազմված «Դիվանագիտական խմբի» նախաձեռնությամբ, Աթենքի «Պատերազմական թանգարանում», տեղի ունեցավ հանրային քննարկման երեկո, «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ 100 ՏԱՐԻ ՀԵՏՈ» խորագրով:


18.11.2015 ՍՏԱՄԲՈՒԼԻ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ ԿԼԻՆԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆԸ
Նոյեմբերի 20-21-ին «Ոչնչացված քաղաքակրթություն. ոչ մուսուլմանների ունեցվածքը օսմանյան շրջանի վերջում և հանրապետական շրջանի սկզբում» խորագրով գիտաժողով կանցկացվի Ստամբուլում:


17.11.2015 «ԹՈՒՄՈ» ԿԲԱՑՎԻ ՆԱԵՎ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ջավախքը ևս կունենա «Թումո»՝ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Այս մասին հայտարարել է կենտրոնի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազեանը` «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի առաջին հաշվետու նիստի ժամանակ:


13.11.2015 ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԵՐԵՆՆ ԱՇԽԱՐՀԻ 60 ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների բազմապրոֆիլ խումբը հետազոտել է աշխարհի մոտ 1000 լեզուների կիրառումն ու փոխադարձ կապերը` որոշելու համար նրանց ազդեցիկության աստիճանը:


13.11.2015 ԹՈՒՐՔ-ՍԻՐԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ 11 ՀԱԶԱՐ ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐ ԿԱՆԳՆԱԾ ՍՊԱՍՈՒՄ Է ՀՐԱՄԱՆԻ
Թուրքական բանակի 10.700 զինվոր պատրաստ սպասում են հրամանի Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ռազմական գործողություններ կատարելու համար:


05.11.2015 ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ. ԻՐԱՆԸ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ Է ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար, գեներալ Հերցի Հալևին պնդում է, որ Իսրայելը և Իրանը ներկա պահին գտնվում են տեխնոլոգիական պատերազմի վիճակում, և իսլամական հանրապետությունը հաջողությամբ հաղթահարում է հետամնացությունը։


02.11.2015 ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 3 ՀԱՅ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՆ ԴԱՐՁԵԼ
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման ընտրությունների արդյունքում երեք կուսակցություններից ներկայացված հայ թեկնածուները կրկին պատգամավոր են դարձել։


23.10.2015 ԹՈՒՐՔԻԱՅԻ 12 ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՆԵՐԱՌՎԵԼ Է QS WORLD UNIVERSITY RANKINGS-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ 100-ՅԱԿԻ ՄԵՋ
Բրիտանական QS World University Rankings ընկերությունը կազմել է եվրոպական երկրների և Միջին Ասիայի երկրների լավագույն բուհերի վարկանիշային ցուցակը: Առանձնացվել է լավագույն 100-յակը:


20.10.2015 ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԳԻՐՔ Է ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայում քրիստոնեական կրոնի հիմունքներին նվիրված համապարփակ մի աշխատություն է լույս տեսել, որն իր բնույթով աննախադեպ է այդ երկրում:


20.10.2015 «ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ՄՏԵԼ ԿԻՊՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ
Կիպրոսի Հայ ազգային խորհրդի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության «Թուրքական հանրապետական կուսակցության» արտաքին հարաբերությունների քարտուղար Մուհիթթին Թոլգա Օզսաղլամի հետ:


16.10.2015 ԱՄԵՐԻԿՅԱՆ PATRIOT ԶԵՆԻԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԼՔԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾՔԸ
Ամերիկյան Patriot զենիթային համակարգերը լքել են Թուրքիայի տարածքը: Աղբյուրի տեղեկացմամբ` զենիթային համակարգերը տեղափոխվել են Իսքենդրունի նավահանգիստ, որտեղից Ocean Globe նավով ուղևորվել են դեպի ԱՄՆ:


12.10.2015 ՃԱՊՈՆԱԿԱՆ «TOSHIBA»-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ
Ճապոնական «Toshiba» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Թուրքիայում նոր ատոմակայանի կառուցման նախագծին:


09.10.2015 ԹՈՒՐՔ-ՔՐԴԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայի խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքում Ազգային մեծ ժողովում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) հայտնվելը արգելակեց վերջին տարիներին ընթացող թուրք-քրդական հաշտեցման գործընթացը, որը բերել էր Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և Թուրքիայի ԶՈւ միջև ռազմական բախումների դադարեցմանը։


08.10.2015 ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՀԱՅԵՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում աշխատանքներն սկսեց Հայերենագիտական միջազգային տասներորդ գիտաժողովը: Գիտաժողովի բացմանը ներկա էին ՀՀ սփյուռքի փոխնախարար Ս.Սրապիոնյանը, ՀՀ լեզվի պետական տեսչության պետ Ս.Երիցյանը, ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ակադեմիական և բուհական համակարգերի ներկայացուցիչներ, այլ հյուրեր:


06.10.2015 ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՉԻՆԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մամլո հաղորդագրություն
2015թ. սեպտեմբերի 29-ին Երևանում Չինաստանի հայկական համայնքի (Չինահայ) նախագահ Հենրի Արսլանյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, ըստ որի՝ չինացի ուսանողներին կտրամադրվի կրթաթոշակ ՀԱՀ-ում սովորելու համար:


25.09.2015 ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ՉԼՈՒԾՎԱԾ
Թուրքական «Cumhuriyet» թերթի հոդվածագիր Ումուր Յեդիքարդեշն անդրադարձել է Թուրքիայում փոքրամասնությունների կրթական հաստատությունների խնդիրներին:


24.09.2015 ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻԳ-ԵՐԸ ԽԱՓԱՆԵՑԻՆ ԱՄՆ ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ
Պաշտոնական Մոսկվան Բ.Ասադին «անսպասելի» սպառազինության մատակարարմամբ վերադարձավ «Մեծ խաղ» և թույլ չտվեց ԻՊ-ին մոտենալ ծովին։ Մոսկվայի զանգվածային ռազմամարդասիրական մատակարարումները Սիրիա խափանեցին երկիրը Բ.Ասադից և նրա բանակից մաքրելու ԱՄՆ երկրորդ փորձը։


24.09.2015 ՆԱՏՕ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱՏՕ անդամ երկրների բնակիչների մոտ 60%-ը դեմ է Ուկրաինային զենք մատակարարելուն։ Այս մասին վկայում են Փյու հետազոտական կենտրոնի (Pew Research Center) հարցման՝ հունիսի 10-ին հրապարակված արդյունքները։


22.09.2015 ՊԵՆՏԱԳՈՆԸ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ամերիկյան զինվորական գերատեսչությունը ներկա փուլում ամենալուրջ մարտահրավեր է համարում ընդհանուր անկանխատեսելիության գործոնը միջազգային հարաբերություններում և իրադրության խոշոր փոփոխությունների արագությունը համաշխարհային ասպարեզում։


16.09.2015 ՆԱԽԱԳԱՀ Թ.ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Նախագահ Թ.Էրդողանի հայտարարության համաձայն՝ Թուրքիան մտադիր է մինչև 2023թ. վերացնել հայրենական ռազմարդյունաբերական համալիրի կախվածությունը ներմուծումից՝ սպառազինությունների նոր նմուշների սեփական մշակման հեռանկարով։


16.09.2015 ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Չինաստանում հայերեն է դասավանդվում
2014թ. սեպտեմբեր ամսից Չինաստանի ԿԳՆ-ի աջակցությամբ Պեկինի օտար լեզուների համալսարանում (ՊՕԼՀ) նույն բուհի ասպիրանտ, Չինաստանի Հայկական համայնքի Գործադիր մարմնի անդամ, Չինաստանի հայկական ուսանողական միության գործադիր խորհրդի անդամ Մերի Կնյազյանը դասավանդում է հայերեն լեզու:


15.09.2015 2015Թ. ՌՈԴՈՍԻ ՖՈՐՈՒՄԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ամփոփելով Ռոդոսի ֆորումի գիտական մարաթոնին ուղարկված հայտերը, «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային հանրային ֆորումի գործադիր խորհուրդը ընտրեց մարաթոնի 3 հաղթողներին. Յեն Ֆորբս (Մեծ Բրիտանիա), Գագիկ Հարությունյան (Հայաստան), Սթիվ Շեգի (ԱՄՆ):


15.09.2015 ՀԱՅԱԶԳԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ՝ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Ազգությամբ հայ գիտնական Վոն Թուրեկյանը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով խորհրդական:


09.09.2015 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆՈՐ «ԲՐԵՆԴԱՅԻՆ» ԾՐԱԳԻՐ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` Հայաստանի դպրոցներում «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների ներդրման ծրագրի ընթացքի և նախնական արդյունքների վերաբերյալ:


07.09.2015 ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԻ ՁՈՒԼՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳԻՐՔ Է ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ
Թուրքիայում լույս է տեսել Արդվինում ծնված, ծագումով համշենահայ գրող, գիտաշխատող և ակտիվիստ Հուրիյե Շահինի՝ «Ինչպես է ձուլման քաղաքականությունը ոչնչացնում լեզուները. Հայոց պատմություն և համշենահայեր» աշխատությունը:


02.09.2015 ԲԵՌԼԻՆՈՒՄ ՀԱՅ, ԹՈՒՐՔ ԵՎ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Բեռլինում 2015թ. սեպտեմբերի 5-ին կանցկացվի գերմանական Հայնրիխ Բյոլլ հիմնադրամի կողմից կազմակերպած «Անցյալի ներկան. 1915թ. Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով կոնֆերանս:


27.07.2015 ԱՄԵՆ. Տ. ԳՐԻԳՈՐ ՊԵՏՐՈՍ 20-ՐԴ՝ ՆՈՐԸՆՏԻՐ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿԷ ՀԱՅՈՑ
2015թ. հուլիսի 14-25-ը Զմմառում տեղի ունեցան Հայ Կաթողիկէ Եկեղեցու 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի ընտրությունները: Սինոդի 15 եպիսկոպոսները 12 օր տևած ընտրական նիստերից հետո նոր Պատրիարք ընտրեցին Արհ. Տ. Գրիգոր եպս. Կապրոյանին, ով ընդունեց ստանձնել Կաթողիկէ Հայոց Հայրապետի բարձրագույն պաշտոնը՝ Գրիգոր Պետրոս 20-րդ (Ի) անունով:


23.07.2015 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԱԽԱԼՑԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
Հուլիսի 21-ին Ախալցխայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Ախալցխայի քաղաքապետարանում հանդիպեցին քաղաքապետ Գիորգի Կոպաձեին։ Հանդիպման ընթացքում քաղաքապետ Գիորգի Կոպաձեն ներկաներին ծանոթացրեց քաղաքում իրականացված եւ ապագայում իրականացվելիք ծրագրերը։


16.07.2015 ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ 20-ՐԴ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՍԻՆՈԴԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԸ
2015թ. հուլիսի 14-ին, Լիբանանի ժամանակով առավոտյան ժամը 7:30-ին Զմմառում Հայ Կաթողիկէ Եկեղեցու Սբ. Սինոդի եպիսկոպոսները սկսեցին Տանն Կիլիկիո 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի ընտրության նիստերը: Առաջին նիստը խորհրդակցական բնույթ ունի:


15.07.2015 ԱՄՆ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության արդյունքում Թուրքիայի Ինջիրլիք քաղաքում հայերից խլված գույքը հետ վերադարձնելու նպատակով դատական գործ է հարուցված, որը քննվում է ԱՄՆ-ի 9-րդ շրջանային դատարանում:


10.07.2015 «ՁԱԽՈՂՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ» 2015Թ. ԶԵԿՈՒՅՑԸ
Երկու խոսք «Ֆորին Փոլիսի Մեգեզին»-ի ամսագրի /Foreign Policy Magazine/ ու «Ֆանդ ֆոր Փիս» կազմակերպության /The Fund for Peace/ կողմից նախաձեռնված «Ձախողված երկրների ինդեքսը» /Failed States Index/ վարկանիշային նախագծում կիրառված մեթոդաբանության վերաբերյալ.


09.07.2015 ԵՐԵՎԱՆՈՒՄ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԿԱՆՑԿԱՑՎԻ
2015 թ. հուլիսի 11-13-ը Երևանում կանցկացվի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսը՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին:


06.07.2015 ՀՈՒՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՈՒԺԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Ո՛չ հունահայ համայնքի ներկայացուցիչները, ո՛չ էլ այնտեղ գործունեություն իրականացնող ազգային ավանդական կուսակցությունները որեւէ հայտարարություն չեն տարածել կամ դիրքորոշում չեն հայտնել այն առնչությամբ, թե հուլիսի 5-ին Հունաստանում կայանալիք հանրաքվեի ժամանակ հունահայերն ինչպես պետք է քվեարկեն:


02.07.2015 ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՓՐԿՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանում հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի բացառիկ տեսանյութեր, որոնց վրա պատկերված է, թե ինչպես են հայ փախստականներն ու որբ երեխաները տեղափոխվում, այնուհետեւ՝ նավակներով հեռանում Թուրքիայից:


01.07.2015 ՀԱՅ ԵՎ ՀՈՐԴԱՆԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՄԻՆՉԵՎ 25 ԿՐԹԱԹՈՇԱԿ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարությունն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով կողմերը ամրապնդում են բարեկամական կապերը կրթության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառում:


30.06.2015 «ՔԱՄՓ ԱՐՄԵՆ»-Ի ՀԱՐՑՈՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼ Է ԵԽ-ԻՆ ԵՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ
Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոցի տարածքի հետ կապված դիմում է ներկայացրել Եվրոպայի խորհուրդ և Եվրախորհրդարան:


30.06.2015 «ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ԵՎ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆԻ ՄԵՐՁԵՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ» ՀԱՄԱԺՈՂՈՎ
ՀՀ սփյուռքի նախարարությունը և ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը 2015 թ. հուլիսի 29-ից 30-ը ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում անցկացնում են «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» խորագորվ համաժողովը։


26.06.2015 ԻԻՀ ՄԵՋԼԻՍԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԻՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ ՆԿԱՏՎԵՆ
«Հնարավոր է առաջիկայում Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելու դրսևորումներ նկատվեն»,-այդ մասին իրանահայ համայնքի «Հայելի.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:


24.06.2015 ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԵՐ ԳԵՌԼԱՅՈՒՄ
Հունիսի 19-21-ը պատմական Արմենոպոլիս քաղաքում` Գեռլայում, անցկացվեցին քաղաքի օրերը, որը համընկնում է Հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնին և ուղեկցվում հայկական ավանդական տոնակատարություններով:


22.06.2015 ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը նպաստավոր կլինի հայ-ճապոնական կրթական կապերի զարգացման համար:


19.06.2015 ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ՀՅԴ Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի նախաձեռնությամբ Ֆրանսիայի խորհրդարանում հունիսի 19-ին մեկնարկելու է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողով՝ «Արդարություն և հետևանքների փոխհատուցում հայ ժողովրդին» խորագրով:


18.06.2015 ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՏՀՏ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՇՈՒՐՋ 2000 ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏ
Հայ-հնդկական Տեղեկատվական և Հեռահաղորդակցության Տեխնոլոգիաների (ՏՀՏ) գերազանցության կենտրոնը (AITC) հունիսի 15-ից իր դռները կբացի Հայաստանի բոլոր ավագ դպրոցների աշակերտների առջև` նրանց համար անցկացնելով Ամառային Web դիզայն դպրոց:


16.06.2015 ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական օլիմպիադաներին, պատրաստակամություն էր հայտնել մասնակցել հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային:


16.06.2015 ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՀԱՅ ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Ստամբուլի հայերի կողմից հիմնված «Նոր Զարթոնք» նախաձեռնության անդամները Էդիրնեքափըի հայկական գերեզմանատան մոտ հարգանքի տուրք են մատուցել 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված սոցիալիստ գործիչ Մաթեոս Սարգսյանի (Փարամազ) և 19 այլ հեղափոխական գործիչների հիշատակին:


15.06.2015 ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) օնլայն կրթության հավատարմագրված հաստատություն է, որը նորագույն տեխնոլոգիաների միջոցով հայագիտական կրթություն է տրամադրում:


15.06.2015 ԱՄՆ-Ը ՀՈՒՅՍ ՈՒՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀՀՊ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԱՄՆ-ը հույս ունի ՌԴ-ի հետ համաձայնագիր կնքել Հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ, ասել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահոսկողության և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ռոուզ Գետեմյուլերը։


15.06.2015 ՊԵՆՏԱԳՈՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է
Ամերիկյան բանակի մարտական ոգին անշեղորեն ընկճվում է։ Այն ամրապնդելու համար Պենտագոնը վերջին 6 տարիներին $287 մլն է ծախսել այն ծրագրի վրա, որը մշակվել է զինծառայողների մեջ տոկունություն և լավատեսություն սերմանելու նպատակով։


15.06.2015 ԱՄՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ. ԿԺԴՀ-Ն ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՄԱՐՏԱԳԼԽԻԿՆԵՐ ՈՒՆԻ
ԱՄՆ ռազմական հետախուզությանը հայտնի է դարձել, որ ԿԺԴՀ-ին հաջողվել է մշակել տեխնոլոգիա, որը թույլ է տալիս միջուկային մարտագլխիկ տեղադրել KN-08 շարժական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրա...


12.06.2015 ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԾԵՐՈՒՆՅԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Հունիսի 11-ին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (USCU) պրոֆեսոր, կառավարչական հմտությունների բաժանմունքի հանրային կառավարման ծրագրի ղեկավար Ֆրենկ (Վռամշապուհ) Ծերունյանը...


11.06.2015 ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՏ ԿՈՒՂԱՐԿԻ ԵՄ-Ի ԶԵԿՈՒՅՑԸ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ. ԲՈԶՔԻՐ
Անկարան հետ կուղարկի Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի՝ առաջընթացի զեկույցը: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` նման հայտարարություն է արել Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքիրը:


10.06.2015 ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՆՎԵՐԸ
Հարվարդի համալսարանը հայտարարություն է տարածել, որ միլիարդատեր Ջոն Փոլսոնը Հարվարդի համալսարանի Ինժեներական և կիրառական գիտությունների դպրոցին 400 մլն դոլար է տվել, ինչն ամենամեծ նվիրատվությունն է համալսարանի պատմության մեջ։


10.06.2015 ՓԱՅԼԱՆ. «ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՉ ԹԵ 3 ՀԱՅԻ ՄԵՋԼԻՍՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼԸ, ԱՅԼ ՆՐԱՆՑ ԽՈՍՔԸ»
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ավելի քան 5 տասնամյակի ընդմիջումից հետո կրկին հայ պատգամավորներ կլինեն:


10.06.2015 ԱՄՆ-Ը ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԿ-ՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
2014թ. ԱՄՆ բյուջեից ֆինանսավորվող և աշխարհով մեկ դրամաշնորհներ բաժանող Դեմոկրատիայի աջակցության ազգային ֆոնդը $9,3 մլն է հատկացրել ռուսաստանյան ոչառևտրային կազմակերպությունների աջակցության համար։


10.06.2015 ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ
Հայտնի է դարձել, որ Ուկրաինայում ակտիվացվել են էլեկտրամագնիսական զենքի հեռանկարային նմուշների ստեղծման աշխատանքները։


09.06.2015 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՓՈԽԱՆՑՎԵՑ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻՆ
Հունիսի 8-ին Թբիլիսի էր ժամանել Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ գրողների միության պատվիրակության ուղեկցությամբ:


09.06.2015 ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆՏԻՏՈՒՏ. 2015Թ. ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ
Եվրոպական հեղինակավոր Կառավարման զարգացման ինտիտուտը (Շվեյցարիա, Լոզան) ս.թ. մայիսին հրապարակեց 2015թ. աշխարհի երկրների մրցունակության վարկանիշային...


08.06.2015 ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 3 ՀԱՅ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՆ ԴԱՐՁԵԼ
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 25-րդ գումարման ընտրություններում 3 կուսակցությունների կողմից ներկայացված հայ թեկնածուները պատգամավոր են դարձել:


08.06.2015 ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆԸ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՒՆ»
Փարիզում կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության այցելությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան: 


05.06.2015 ՋԱՀ-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ
Հունիսի 6-ին, ժամը 14։00-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի Պոլսահայերի միության շենքում (հասցե՝ 19726 Sherman way, Winnetka CA 91306) տեղի կունենա «Ջավախքում հայապահպանությունը և արդի մարտահրավերները» թեմայով քննարկում...


04.06.2015 ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՄԱԴՐԻԴՈՒՄ
Հունիսի 1-ին Մադրիդի «Կոմպլուտենսե» համալսարանում տեղի ունեցավ հայտնի իսպանացի լրագրող, հրապարակախոս Անտոնիո Էլորսայի «Ցեղասպանություն. գրառումներ» գրքի շնորհանդեսը...


04.06.2015 ՀԱՅ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Թուրքիայում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները հրապարակել են վերջնական ընտրացուցակները:


03.06.2015 ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ PRESSINFO.AM-Ը
Այսուհետ ավելի քան 1000 հայկական և արտասահմանյան թերթեր ու ամսագրեր ընթերցողին կներկայացվեն առցանց տարբերակով. Հայաստանում գործարկվել է տարածաշրջանում առաջին առցանց գրադարանը՝ Pressinfo.am-ը...


03.06.2015 ՋԻՀԱԴԱԿԱՆՆԵՐԻ «ԿԻԲԵՌԽԱԼԻՖԱԹԸ» ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԿԱՅՔԵՐԻ ՎՐԱ
Ջիհադականների «կիբեռխալիֆաթը» հարձակվել է ռուսական հարյուրավոր կայքերի վրա։ Ռուսական ավելի քան 600 կայքեր ենթարկվել են «Իսլամական պետության» Cyber Caliphate (կիբեռխալիֆաթ) կիբեռստորաբաժանման հարձակմանը: 


02.06.2015 ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
2015թ. հունիսի 1-ին տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության պատվերով 2014թ. իրականացված հետազոտությունների արդյունքում հրատարակված գրքերի շնորհանդեսը։ Ներկայացվեց 12 անուն գիրք։


01.06.2015 ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հատուկ ստորաբաժանումը կզբաղվի սոցիալական ցանցերի մոնիթորինգով և պատասխանատվության կենթարկի այլ օգտատերերին վիրավորող և նրանց սպառնալիք ներկայացնող քաղաքացիներին։ 


01.06.2015 «ԻՊ» ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑՆ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժայիններն իրենց սոցիալական ցանցն են ստեղծել, որը կոչվում է Сaliphate book


27.05.2015 ՕԲԱՄԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ԿՈՏՐԱԾ ՑԱՆՑԱՀԵՆՆԵՐԻ ԴԵՄ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է ֆինանսական պատժամիջոցներ սահմանել Սպիտակ տան անվտանգության համակարգը կոտրած ցանցահենների դեմ:


26.05.2015 ՊԵՆՏԱԳՈՆ. ԱՄՆ-Ը Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ՀԱԿԱԴԱՐՁԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆ ԿԻԲԵՌԳՐՈՀՆԵՐԻՆ
ԱՄՆ-ը, հավանաբար, չի կարող հակադարձել ենթակառուցվածքային օբյեկտների վրա հակառակորդի պատասխան կիբեռգրոհին, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի՝ կիբեռանվտանգության գծով օգնական...


26.05.2015 ՉԻՐԱԳՈՐԾՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ
Պենտագոնը հակահրթիռային ոլորտի 4 ծրագիր է փակել՝ դրանց անարդյունավետության և անօգտակարության պատճառով։ Դրանց մշակման վրա, սակայն, արդեն ծախսվել է $10 մլրդ։ 


25.05.2015 ԲՐԻԿՍ ԲԱՆԿԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԱՐԿՎԻ ՄԻՆՉԵՎ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՀՈՒԼԻՍՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ
«Մենք պայմանավորվել ենք ԲՐԻԿՍ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) բանկի ստեղծման մասին։ 


21.05.2015 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ 4 ՀԱԶԱՐ ՈՉԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՌԴ Արդարադատության նախարարությունում տեղեկացրել են, որ վերջին երկու տարում «երրորդ սեկտորի» ֆինանսավորումը կասկածելիորեն ավելացել է ավելի քան 10 անգամ, տեղեկացրել է «Իզվեստիան»։


27.04.2015 ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հարգելի գործընկերներ,
Չինաստանի Հայկական համայնքը տեղեկացնում է, որ 2015թ Ապրիլի 24-25-ին Չինաստանի Նանջինգ և Շանհայ քաղաքներում տեղի ունեցան համայնքի կողմից կազմակերպված մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:


21.04.2015 ԱՄՆ ԿՀՎ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԿԻԲԵՌԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ ԿՀՎ-ն սկսում է իր պատմության մեջ խոշորագույն վերակազմավորումներից մեկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը: Այն, մասնավորապես, վերաբերում է կիբեռգործողություններին հատուկ ուշադրություն հատկացնելուն և հետախուզական տվյալներ հավաքելիս թվային նորարարություններ կիրառելուն:


20.04.2015 «ԿԱՍՊԵՐՍԿՈՒ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ» ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՐՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը սովորել է լրտեսական ծրագրային ապահովումը քողարկել պաշտպանված կոշտ սկավառակներում: Խոսքը խոշոր արտադրողների սկավառակների մասին է, ինչը տեսականորեն հատուկ ծառայությանը հնարավորություն է տալիս կարդալ աշխարհում օգտագործվող համակարգիչների տվյալները:


16.04.2015 15 ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 13-ին կայացավ ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված 15 գրքի, ինչպես նաև Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և նախարարության աջակցությամբ տպագրված «Կրկին կվերակառուցենք» խորագրով օրացույցի շնորհանդեսը:


14.04.2015 «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԽԻՎՆԵՐԸ». ԳԻՏԱԺՈՂՈՎ ԶՄՄԱՌՈՒՄ
Զմմառի վանքում կայացել է «Հայոց ցեղասպանությունը և արխիվները» խորագիրը կրող մեկօրյա գիտաժողով՝ Զմմառի Միաբանության և Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի կողմից:


14.04.2015 ՓԱՐԻԶՈՒՄ ԵՂԵՌՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԲԱՑՎԻ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կստեղծվի Մեծ եղեռնի Հիշողության կենտրոն: Նախաձեռնությունը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբինն է` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աջակցությամբ: «Ֆրանսուա Օլանդն այս ծրագրի մղիչ ուժն է: Նա ցանկանում է, որ այս նախաձեռնությունն իրականություն դառնա:


12.04.2015 ՄՈՍԿՎԱՅՈՒՄ «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿՈՆԳՐԵՍ» Է ՀԻՄՆՎԵԼ
Մոսկվայում տեղի են ունեցել առաջին համառուսաստանյան հայկական երիտասարդական հասարակական կազմակերպության` «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի» հիմնադրումն ու շնորհանդեսը:


10.04.2015 ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆ Է ՏՊԱԳՐԵԼՈՒ
Ավստրալիայի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախումբը (AGCCC) սահմանափակ քանակությամբ տպագրելու է Ցեղասպանության հարյուրամյակի հուշամատյան:


10.04.2015 ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
Հունվարի 31-ին Հայկազյան համալսարանում տեղի ունեցավ «Հարյուրամյակ Հայոց ցեղասպանության. հետևանքներ և առաջադրանքներ» նյութով գիտաժողովի պաշտոնական բացումը՝ Հայկազյան hամալսարանի և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի կազմակերպությամբ և Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ վեր. Մկրտիչ Կարագյոզյանի հովանավորությամբ:


09.04.2015 «ՀԱՅԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ 1915-2000ԹԹ.» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ
Վենետիկում հունվարի 30-ին կայացել է Իտալիայի հայերի միության նախկին նախագահ, Միլանի ու Տրենտոյի համալսարանների սոցիոլոգիայի դասախոս, պրոֆեսոր Հակոբ Մանուկյանի «Հայերի ներկայությունը Իտալիայում 1915-2000թթ.» գրքի շնորհանդեսը: Ելույթներ են ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Վենետիկի քաղաքապետարանի մշակութային վարչության տնօրեն Ռոբերտո Էլերոն, թղթակից Էդուարդո Պիտալիսը և գրքի հեղինակ Հակոբ Մանուկյանը:


08.04.2015 ՀԱՅԱՍՏԱՆԸ 50 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ ԴԱՍԱԳԻՐՔ ԿՀԱՏԿԱՑՆԻ ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ
2015 թվականին Հայաստանը 50,4 հազար դասագիրք կհատկացնի սփյուռքի կրթական հաստատություններին: Այդ որոշումը Հայաստանի կառավարությունը կայացրել է մարտի 5-ի նիստում: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ սփյուռքում գործող կրթական հաստատություններին կփոխանցվի նաև 3 հազար էլեկտրոնային նյութ:


08.04.2015 ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ՀԻՄՆԱԴՐԱՄ Է ՍՏԵՂԾԵԼ` ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Պոլսո Հայոց պատրիարքարանը, իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով, «Հովակիմ 1461» անվամբ հիմնադրամ է ստեղծել: Հովակիմը Կոստանդնուպոլսի առաջին հայ պատրիարքն է եղել՝ այդ պաշտոնը ստանձնելով 1461 թվականին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որը կգլխավորի Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, կազմված կլինի պատրիարքարանի 10 անդամից:


03.04.2015 ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ԻՐԱՔԻ ՀԱՅԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Սփյուռքի նախարարությունն աշխատանքներ է իրականացնում Ուկրաինայի շրջաններում և Իրաքում բնակվող սփյուռքահայերի՝ հայրենիք վերադարձը կազմակերպելու և նրանց սոցիալական տարբեր ծրագրերում ներգրավելու ուղղությամբ:


02.04.2015 ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՍԶՈՒՊ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
Ռուսաստանի Դաշնությունը մարտի 11-ից դադարեցնում է մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի Համատեղ խորհրդատվական խմբի նիստերին, և այսպիսով Ռուսաստանի կողմից 2007թ. հայտարարված՝ ԵՍԶՈՒՊ գործողության դադարեցումը դառնում է լիակատար, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։


01.04.2015 ԱՄՆ-Ը ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԻՐԱՆԻՆ ԴԻՄԵԼ ՈՒԺԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ
Միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի պարտականությունները չկատարելու դեպքում ԱՄՆ-ը կնախատեսի տարբեր պատասխան միջոցառումներ, ներառյալ ռազմականը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։


31.03.2015 ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԿՍՏԵՂԾԻ ՆԱՏՕ-ԻՑ ԱՆԿԱԽ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳ
Թուրքիայում ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգը չի ինտեգրվելու ՆԱՏՕ համակարգում։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Reuters-ը, ասել է երկրի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը։ Թուրքական ՀՀՊ-ն ստեղծվում է Չինաստանի աջակցությամբ, որը 2013թ. հաղթել է Թուրքիային միջին և մեծ հեռահարության զենիթահրթիռային համակարգերի մատակարարման T-LORAMIDS (Turkish Long Range Air And Missile Defence System) տենդերը։


30.03.2015 ՓԱՐԻԶՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում մարտի 25-ին Փարիզի Սորբոնի համալսարանում մեկնարկեց Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովը: Ֆրանսիայի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող միջոցառման բացման արարողությանը ներկա էին Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Նաժաթ Վալո-Բելկասեմը և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը։


30.03.2015 ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԸ 2014Թ. ԱՎԵԼԱՑԵԼ Է 17,7%-ՈՎ
Թուրքիայի ռազմական նշանակության արտադրանքի արտահանման ծավալը 2014թ. հասել է $1,648-ի, ինչը 17,7%-ով ավելի է 2013թ. ցուցանիշից, տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության արտահանողների ասոցիացիան (SSI


24.03.2015 ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՄՅԱ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Եվրասիական փորձագետների ակումբն առաջարկում է ամեն տարի «Երևանյան եվրասիական ընթերցումներ» անվանումը կրող համաժողով անցկացնել։ Նպատակն է ԵԱՏՄ երկրների տարբեր ոլորտների մասնագետների հետ քննարկել օրակարգային կարևոր հարցերն ու մշակել նորարարական առաջարկներ։


12.03.2015 ԹԵՀՐԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ Է ԲԱՑՎԵԼ
Հունվարի 14-ին Թեհրանում գտնվող Հումանիտար գիտության և մշակութային ուսումնասիրությունների գիտահետազոտական կենտրոնում կատարվեց հայերենագիտական ուսումնասիրությունների գրասենյակի բացումը:


11.03.2015 ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ ԳԻՐՔ Է ԼՈՒՅՍ ՏԵՍԵԼ
Մեծ Հայրենականի տարիներին Լենինգրադի պաշտպանությանը մասնակցած հայերի մասին գիրք է լույս տեսել Սանկտ Պետերբուրգում: Գրքում զետեղված են 3000 հայ զինվորների կենսագրություններ:


10.03.2015 ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
2014թ. նոյեմբերի 30-ին Չինաստանում Հայկական ուսանողական միության և Հոնկոնգի ու Չինաստանի հայկական համայնքների նախաձեռնությամբ կազմակերպվեց հայ հետազոտողների և ուսանողների 1-ին առցանց գիտաժողով, որը նպատակ ունի միավորելու Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայ ուսանողներին ու հետազոտողներին, կազմավորել հայ չինագետների թիմ, որը Չինաստանում կազմակերպվող գիտական տարբեր հարթակներում կներկայացնի հայկական հետազոտությունները։


09.03.2015 ՄՈՍՈՒԼՈՒՄ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ԹԱԼԱՆԵԼ ԵՎ ՀՐԴԵՀԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
Իրաքի Մոսուլ քաղաքում իսլամիստների թիրախում է հայտնվել 2005թ. կառուցված հայկական եկեղեցին, որը դեռևս պետք է օծվեր: «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մի քանի, այդ թվում՝ հայկական այս եկեղեցին են հրդեհել, երբ ամերիկյան օդուժը նրանց դիրքերին հարվածելիս Մոսուլում մզկիթներից մեկին է դիպել:


05.03.2015 «ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԺՄՅԱՆ ԿՅԱՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
2014թ. նոյեմբերի 14-ին Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն եկեղեցական համալիրի ընդունելությունների դահլիճում կայացել է «Հայագիտությունը Ռուսաստանում. պատմություն և այժմյան կյանք» խորագրով համայնքային գիտական համաժողովը:


04.03.2015 ՀԱԼԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՇԵՆՔԸ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒՄԻՑ ՄԵԾԱՊԵՍ ՎՆԱՍՎԵԼ Է
Սիրիայի հայաշատ Հալեպում նախօրեին հայկական Սրբուհի Ռիտա եկեղեցու հրթիռակոծումից ոչ ոք չի տուժել, բայց եկեղեցու շենքը մեծապես վնասվել է. այդ մասին «Ազատությանն» ասաց Հալեպի «Գանձասար» ամսագրի աշխատակից Զարմիկ Պողիկյանը, ում խոսքով, հարվածներ են հասցվել նաև մոտակա թաղամասերին։


02.03.2015 FREEDOM HOUSE-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է «ՀԱՄԱՑԱՆՑԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ – 2014» ԶԵԿՈՒՅՑԸ
Նյու Յորքում բազավորված Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ 4-րդ տարին անընդմեջ աշխարհում նկատվում է համացանցի ազատության ոլորտում տիրող իրավիճակի վատթարացում: Այդ գործընթացը հատկապես նկատելի է Ռուսաստանում, Ուկրաինայում ու Թուրքիայում: Կազմակերպությունը հրապարակել է «Համացանցի ազատություն–2014» զեկույցը, որում նշել է, որ համացանցի ազատությունն ամենաշատը խախտում են Սիրիայում, Իրանում ու Չինաստանում: Փաստաթուղթն ընդգրկում է 2013թ. մայիսից մինչև 2014թ. մայիսն ընկած ժամանակահատվածը:


26.02.2015 ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՀԱՔԵՐՆԵՐ ՎԱՐՁԵԼՈՒ ԿԱՅՔԷՋ
Պրոֆեսիոնալ և սկսնակ հաքերները ստացել են ցանկացողներին իրենց ծառայությունները մատուցելու համար նախատեսված ռեսուրս։ Hacker's List կոչվող կայքում արդեն պատվերներ են ձևակերպել հարյուրավոր օգտատերեր։ Այս նախաձեռնության օրինական լինելու փաստը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ hackerslist.com կայքը սկսել է գործել 2014թ. նոյեմբերից։ Այս ընթացքում ավելի քան 400 առաջարկներ են ներկայացվել հաքերներին։


24.02.2015 ԱՄՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԿԻԲԵՌՊԱՏԵՐԱԶՄԻ
Էդվարդ Սնոուդենի կողմից հրապարակված և Spiegel պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը խոսում են այն մասին, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) զինում է ԱՄՆ-ին կիբեռտարածությունում հետագա պատերազմների համար, որոնց մեջ կարևոր դեր պետք է խաղա ինտերնետը։ Պատրաստությունների նպատակն է ձեռք բերել կիրառական ցանցերը կաթվածահար անելու հնարավորություն, որի շնորհիվ հնարավոր կլինի խափանել ձեռնարկությունների (այդ թվում՝ էլեկտրակայանների, ջրամատակարարման համակարգերի, գործարանների, օդանավակայանների, ինչպես նաև ֆինանսական ինստիտուտների) աշխատանքը։ 20-րդ դարում ստեղծվել են ատոմային, կենսաբանական և քիմիական զենքերը։


23.02.2015 ՊԵՆՏԱԳՈՆԻ 2016Թ. ԲՅՈՒՋԵՆ ԿԱԶՄԵԼՈՒ Է $534 ՄԼՐԴ
ԱՄՆ պաշտպանության նախարարության 2016 ֆինանսական տարվա բազային բյուջեն ծրագրված է $534 մլրդ-ի չափով։ Այն ներկայացվելու է ամերիկյան կոնգրեսի քննարկմանը՝ դաշնային այլ գերատեսչությունների համանման առաջարկությունների հետ միասին։ Սույն փաստաթղթի համաձայն՝ գրեթե $153 մլրդ-ն հատկացվելու է ՌՕՈւ կարիքներին։ Դա 16 մլրդ-ով ավելի է ընթացիկ ֆինանսական տարվա նույն ցուցանիշից, որն ավարտվելու է սեպտեմբերի 30-ին։


20.02.2015 ԱՄՆ-Ը 14 ՌԱԶՄԱԿԱՅԱՆ ԿՓԱԿԻ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հաստատել է ամերիկյան իշխանությունների՝ Եվրոպայում 14 ռազմակայան փակելու մասին պլանները, ինչը Պենտագոնին թույլ կտա ամեն տարի մինչև $500 մլն խնայել, տեղեկացնում է Բի-Բի-Սի-ն։ Այսօրվա դրությամբ Եվրոպայում ավելի քան 60 հազ. ամերիկյան զինվորական կա։


19.02.2015 ՍԱՀՄԱՆԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՑ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԵՐԵՎԱՆՆ ԻՐԵՆ Է ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Սահմանին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում հայկական կողմն իրեն է վերապահում կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ: «Մենք պատերազմ հրահրելու որևէ պատճառ չունենք: Մենք ինքներս միջադեպեր չենք հրահրում: Դուք դրա մասին շատ լավ գիտեք:


18.02.2015 ՄԱԿ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 4% ԱՃ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 2015-ԻՆ
ՄԱԿ-ը Հայաստանի տնտեսության 4% աճ է կանխատեսում 2015թ., ասվում է «Համաշխարհային տնտեսական դրությունն ու հեռանկարները. 2015 թվական» թարմացված զեկույցում։ Միաժամանակ, զեկույցի հեղինակների գնահատականներով` Հայաստանի ՀՆԱ աճը 2014թ. կազմել է 4%, իսկ 2016-ին կանխատեսվում է 4,2% մակարդակում։ Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ը կանխատեսում է ԱՊՀ երկրների տնտեսությունների աճի տեմպերի հետագա նվազում. զարգացման հեռանկարների վրա բացասական է ազդում Ուկրաինայի իրավիճակը։


21.01.2015 ՉՈՐՍ ՕՐՈՒՄ ՇՈՒՐՋ 19 ՀԱԶԱՐ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱՅՔԵՐ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՔԵՐԱԿԱՆ ԳՐՈՀՆԵՐԻ
Վերջին չորս օրվա ընթացքում մոտավորապես 19 հազար ֆրանսիական կայք ենթարկվել է հաքերական գրոհների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս տվյալները հայտնել Է Ֆրանսիայի բանակի շտաբի կիբեռպաշտպանության գծով գլխավոր սպա փոխծովակալ Առնո Կուստիերը:


16.01.2015 ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԿԻԲԵՌԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ավելի քան 200 կազմակերպություն և Տեղեկատվական անվտանգության 400 մասնագետ 29 երկրներից անց են կացրել պատմության մեջ խոշորագույն կիբեռդասընթացը։ Նպատակն էր ստուգել կիբեռհարձակումներից պաշտպանվելու համատեղ գործողությունների արդյունավետությունը։


14.01.2015 ԱՄՆ-Ը ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ
ԱՄՆ լրատվամիջոցներում հայտնվել է բջջային հեռախոսների միջոցով քաղաքացիների գաղտնալսման նոր տեխնոլոգիայի մասին տեղեկատվություն։ ԱՄՆ իշխանություններն ամերիկացիների բջջային հեռախոսներից տվյալներ են հավաքում հատուկ սարքավորման օգնությամբ, որը տեղադրված է թեթևշարժիչային ինքնաթիռներում, և որոնք նման են բջջային կապի աշտարակների։


Փաստեր և իրադարձություններ 1 - 264 -ը 264-ից
Սկիզբ | Նախորդ | 1 | Հաջորդ | Վերջ | По стр.