• am
  • ru
  • en
Версия для печати
05.04.2016

ԻՎԱՆ ԿՈՆՈՎԱԼՈՎ. «ՉԿԱ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ, ԿԱ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵԾ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ»

Այն մասին, թե ինչով է հայկական բանակը տարբերվում ադրբեջանականից, և Հայաստանի զինված ուժերի հնարավորությունների մասին RUSARMINFO-ի թղթակցի հետ զրուցել է ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը։

«Բոլորը հիանալի գիտեն, որ հայկական բանակը և ԼՂՀ բանակը հետխորհրդային տարածքում լավագույններից են։ Նրանք լավ են պատրաստված, ունեն լավ մոտիվացված զինվորներ՝ կառավարման կուռ համակարգով։ Հայկական բանակը այն լավի ժառանգորդն է, որը եղել է խորհրդային բանակում։ Ես տեսել եմ, թե ինչ մանրակրկիտ ձևով է ամբողջ փորձը խորհրդայինից փոխանցվել հայկական նոր բանակին։ Ադրբեջանական բանակը, անշուշտ, խորհրդային բանակի՝ հաղթանակած բանակի լավագույն ավանդույթների ժառանգորդը չէ, որովհետև այնտեղ տարբեր փորձ է օգտագործվում՝ ամերիկյան, իսրայելական։ Նրանք չկարողացան կազմավորել իրենց բանակը»,- ասաց Իվան Կոնովալովը։

«Եթե ասենք «իսրայելական բանակ», միանգամայն հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը, «հայկական բանակ»՝ հասկանալի է բոլորին, թե ինչի մասին է խոսքը, «ռուսական», «ամերիկյան», «ֆրանսիական»։ Բայց հետխորհրդային տարածքում բանակների մեծամասնության մասին շատ դժվար է ասել, թե դրանք կայացած ռազմական կազմակերպություններ են, անգամ եթե նրանք շատ զենք և մեծ անձնակազմ ունեն։ Եթե մշակված չէ սեփական ռազմական մեթոդ, բանակն այդ իմաստով միշտ մնում է կիսահում վիճակում։ Հավանաբար, երբևէ ադրբեջանական բանակը բանակ կդառնա ռազմական իմաստով առաջատար պետությունների մակարդակով։ Բայց առայժմ մենք խոսում ենք տեխնիկայի մեծ քանակության և մարդկանց մեծ քանակության մասին։ Զինված ուժերի մասին՝ այդ բառի լիակատար իմաստով, առայժմ վաղ է խոսել»,- ընդգծեց ռազմական փորձագետը։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը սկսել է ակտիվ գրոհային գործողություններ։

http://rusarminfo.ru/ivan-konovalov-net-ponyatiya-azerbajdzhanskaya-armiya-est-bolshoe-kolichestvo-texniki-i-lyudej-video/


Руский