25.12.2018 ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ. ԳԱԶԻ ԲԱՂԱԴՐԻՉ
Արմեն Մանվելյան
Աշխարհի խոշորագույն անդրազգային նավթագազային ընկերության՝ Բրիթիշ Փեթրոլիումի տարեկան զեկույցները ռազմավարական նշանակություն ունեն էներգետիկ բնագավառում զարգացումները, դրանց միտումները և հնարավոր հետևանքները հասկանալու համար։ Հետևաբար, պարբերական անդրադարձներն այդ զեկույցներին ու դրանց վերլուծությունը հնարավորություն են տալիս հասկանալու առկա խնդիրները և այն ազդեցությունը, որ էներգետիկ ոլորտն ունի համաշխարհային գործընթացների՝ միջազգային հարաբերությունների, աշխարհատնտեսության ու անվտանգային միջավայրի վրա։
24.12.2018 ԵԱՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՍ ՏԱՐԻՆ. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Արամ Սաֆարյան
Ամանորին նախորդող օրերին Եվրասիական փորձագիտական ակումբը ձեւավորված ավանդույթի համաձայն իր ամենամյա ժողովում ամփոփում է կատարված աշխատանքի արդյունքները: Մեր հետազոտողները, ովքեր Հայաստանում եւ, արդեն նաեւ նրա սահմաններից դուրս, ճանաչված, առաջատար մասնագետներ են, ամփոփում են տնտեսական, սոցիալական եւ մշակութային արդյունքները, հող նախապատրաստելով կանխատեսումների եւ հետագա գործունեության ծրագրերի մշակման համար: Այդ ամփոփման նախօրեին գրված այս վերլուծականում փորձենք փոխանցել մեր հետազոտությունների որոշ, արդիական հնչողություն պարունակող ընթացիկ եզրակացություններ:
13.12.2018 ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԱՏՄ-ՈՒՄ
Արամ Լ. Թավադյան
Հարկային քաղաքականությունն այն ոլորտներից է, որն անմիջապես ազդում է ինչպես ներքին շուկայի, այնպես էլ ինտեգրացիոն գործընթացների վրա: ԵԱՏՄ երկրների տնտեսության կառուցվածքի տարբերությունը հարկային օրենսդրության և վարչարարության տարբերության պատճառներից մեկն է: Որպեսզի այդ տարբերությունները չբերեն էական ոչ հավասար պայմանների ապրանքների հարկման ժամանակ, ԵԱՏՄ պայմանագրում ձևավորվել է հետևյալ հիմնական սկզբունքը. այն երկրում, որտեղ իրականացվում է ԵԱՏՄ անդամ այլ երկրների ապրանքների հարկումը, այն պետք է հավասարազոր լինի նմանատիպ ապրանքների հարկմանը, որոնք արտադրվել են տվյալ տարածքում:
22.10.2018 ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ
Աշոտ Մարկոսյան
Ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և վերարտադրության վիճակն ու գործընթացը բնութագրվում են մի շարք ամփոփ մակրոտնտեսական ցուցանիշների օգնությամբ: Դրանց շարքում կարևորվում են համախառն ներքին արդյունքի (դրա հաշվարկման տարբեր մոդիֆիկացիաներով, օրինակ՝ դրա մեծության չափը, աճի տեմպը, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն և այլն), ազգային եկամտի, համախառն ազգային եկամտի և մյուս մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկը՝ տարբեր մոդիֆիկացիաներով: Սակայն նշված ցուցանիշների հաշվարկման հիմնական թերությունն այն է, որ դրանք, պատկերավոր ասած, բնութագրում են երկրի զարգացման տվյալ պահը՝ առանց ներկայացնելու սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորություններն ու ներուժը:
13.09.2018 ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԸ ԻՋԵՑՆԵԼ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԲ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Հարկային առաջարկվող փոփոխությունները նաև հակակոռուպցիոն բնույթ ունեն և կարող են խթանել տնտեսությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։
07.09.2018 ԵԹԵ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՎԱՐԵԼ ԹԱՆԿ ՓՈՂԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ
Տնտեսագետ Աշոտ Թավադյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադարձավ հետհեղափոխական Հայաստանի տնտեսության վիճակին՝ մատնանշելով զարգացման ուղիներ: «Ընթացքը ճիշտ է սկսվել, ունենք 12 տոոկոս տնտեսական աճ, բայց դա առաջնահերթ ցուցանիշ չէ… Տնտեսական աճի փոփոխությունները վստահություն չեն ներշնչում: Մեծ ազդեցություն ունի գնաճը, փոխարժեքի փոփոխությունը: Հիմա տնտեսության իրավիճակը լավ է: Ախտորոշման փուլը չի ավարտվել, բայց սկսել ենք ճիշտ. սկսել ենք կոռուպցիայի դեմ պայքարից, բայց պետք է նաև կոռուպցիայի դեմ հակազդելու ճանապարհով գնալ:
04.09.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Արամ Սաֆարյան
2018 թ. օգոստոսին Եվրասիական փորձագիտական ակումբի նախաձեռնությամբ ակումբի անդամներ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի եւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի աշխատանքային խմբերը տնտեսագիտական հետազոտություն են անցկացրել նույն «Հայաստանի տնտեսությունը 2018 թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում» վերնագրով:
04.09.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Աշոտ Թավադյան
Ինտեգրացիոն գործընթացների կարևորագույն նպատակը երկրի մրցունակության մակարդակի բարձրացումն է։ Հատկապես փոքր տնտեսություն ունեցող երկրների համար էական նշանակություն ունի ավելի բարձր ավելացված արժեք ունեցող պատրաստի արտադրանքի արտահանման զգալի աճը։ Հումքի արտահանումն աշխարհում լուրջ խնդիր չի հանդիսանում։
04.09.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Թաթուլ Մանասերյան
Եվրասիական փորձագիտական ակումբի տնտեսագիտական հետազոտություն
2018 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի տնտեսության զարգացման միտումները կարելի է բացառիկ համարել, հետևաբար դրանք արժանի են ավելի խորն ուսումնասիրության, քան տնտեսական աճի պարզ վերլուծության:
11.07.2018 ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱՏՄ-ՈՒՄ. ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Աշոտ Թավադյան
Զեկուցում «Հայաստան—Ռուսաստան ռազմավարական դաշինք.
իրողություններ և արդի մարտահրավերներ» «ուղեղային գրոհի» ժամանակ
7 հուլիսի 2018 թ., ք.Երևան, Հայաստան,
«Մետրոպոլ» հյուրանոցի համաժողովների դահլիճ
12.06.2018 ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆԵՐՈՒԺԸ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Աղասի Թավադյան
Մրցունակության աստիճանի բարելավումն առաջնահերթ խնդիր է: Այն առաջին հերթին արտահայտվում է ՀՆԱ աճով և առևտրային հաշվեկշռի բարելավմամբ, հատկապես փոքր տնտեսությամբ երկրի համար: ՀՀ արտահանման իրական ներուժը, արտահանման առանցքային ճյուղերը գնահատելու և մրցունակությունը բարելավելու համար անհրաժեշտ է դիտարկել ՀՀ դրամի փոխարժեքի դինամիկայի ազդեցությունն առևտրային հաշվեկշռի վրա:
01.06.2018 «ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԿԱ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՐԴԻՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ». «ՓԱՍՏ»
Չնայած 7 %–անոց տնտեսական աճի և 25% արտահանման աճի ցուցանիշներին, զարմանալիորեն դրանք իրենց թվային արտահատությունը չունեցան սոցիալական խնդիրների լուծման գործում: Սա որոշակի հակասություններ առաջացրեց, որն այդպես էլ իր բացատրությունը չունեցավ նախորդ կառավարության կողմից: Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանի ներկայացմամբ, նշված ցուցանիշները պետք է արտահատվեին կոնկրետ առանցքային ցուցանիշների համատեքստում:
20.03.2018 ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՄԻ ՔԱՆԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐ
Համլետ Զաքարյան
Մեր երկիրը ներկա կացությունից դուրս բերելու և կայուն ու առաջընթաց զարգացում ապահովելու համար ներկայում անհրաժեշտ է երկու ուղղություններով միաժամանակյա և արդյունավետ գործունեություն: Մի կողմից՝ միջոցառումներ պիտի իրականացվեն խոչընդոտներ հարուցելու երկրից անլեգալ արտահանման իրականացման դեմ, այսինքն՝ արտաքին տնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողության ու կարգավորման ուղղությամբ, և...
19.03.2018 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՆՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Դավիթ Հախվերդյան
Վերջին տարիներին ԱՄՀ-ն իրականում խրախուսում էր կապիտալի հետ կապված գործառնությունների նկատմամբ սահմանափակումների ներմուծումն ու մակրոպրուդենտալ (համընդգրկուն) քաղաքականության ավելի ակտիվ միջոցառումները: Այս մոտեցումները կարող են օգնել վերացնել երկրորդային էֆեկտների ազդեցությունը, թեև նրանցից յուրաքանչյուրն ունի նաև իր թերությունները:
28.02.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է ՀԱՍՆԵԼ ՀՆԱ-ԱՐՏԱՀԱՆՈՒՄ 30% ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ. ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ
Ինտեգրացիոն գործընթացների կարևորագույն նպատակը երկրի մրցունակության մակարդակի բարձրացումն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը: Նրա խոսքով՝ փոքր տնտեսություն ունեցող երկրների համար էական նշանակություն ունի ավելի բարձր ավելացված արժեք ունեցող պատրաստի արտադրանքի արտահանման զգալի աճը, իսկ հումքի արտահանումն աշխարհում լուրջ խնդիր չի հանդիսանում։
Վերլուծություններ 1 - 15 -ը 116-ից
Սկիզբ | Նախորդ | 1 2 3 4 5 | Հաջորդ | Վերջ | Բոլորը