26.07.2010 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 4
«Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2010թ. չորրորդ համարը նվիրված է ԼՂՀ և տարածաշրջանային խնդիրներին, աշխարհաքաղաքական միտումների համատեքստում Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Թուրքիայում մրցակցող գաղափարախոսական հոսանքներին, ԱՄՆ վերլուծական կառույցներում թուրք-ադրբեջանական գործոնի առաջխաղացման հարցերին։
01.06.2010 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 3
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2010թ. երրորդ համարը, որում հեղինակներն անդրադարձել են աշխարհի հնարավոր զարգացումներում Հայաստանի անվտանգության ռազմավարության հարցերին,պետությունների դերին հետարդիական դարաշրջանում, սոցիալական ցանցերում տեղեկատվության գերհոսունության միտումներին, Ադրբեջանի հեռուստաալիքների իրավիճակին, Վրաստանում միաէթնիկ հանրության ձևավորման գործընթացին։
07.04.2010 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 2
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» հանդեսի 2010թ. երկրորդ համարը։ Հեղինակներն անդրադարձել են Երևան-Անկարա հարաբերությունների քաղաքական խուսանավումների նոր փուլին, ԱՄՆ լոբբինգային ինստիտուտների իրավաքաղաքական հիմքերին, ԱՄՆ-ում տարբեր ժամանակներում Ցեղասպանության դատապարտմանն ուղղված գործընթացներին, Հայաստանում բողոքականության ձևավորման պատմությանը և ներկա խնդիրներին, Լիբանանի հայ բողոքական համայնքի կազմակերպչական կառույցներին, տեղեկատվական դաշտում սոցիալական ցանցերի դերի բարձրացմանը...
24.02.2010 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 1
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2010թ. անդրանիկ համարը՝ նվիրված աշխարհաքաղաքական գործընթացներին և տարադավան հայերի հարցերին։ Հեղինակներն անդրադարձել են «բեռլինյան պատի» փլուզման համատեքստին, Բուլղարիայում թուրքական քաղաքականության վերջին զարգացումներին, բողոքական հայերի՝ որպես Հայության անբաժան մասի, ինքնընկալումներին, բռնի իսլամացած հայերի խնդրին Պոլսո Հայոց պատրիարքարանի վերաբերմունքին, Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի ձևավորման պատմությանն ու ներկա խնդիրներին...
08.12.2009 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 6
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» հանդեսի 2009թ. 6-րդ համարը։ Այն նվիրված է աշխարհաքաղաքական, տարածաշրջանային և Հայության խնդիրներին։ Հեղինակներն անդրադարձել են աֆղանական պատերազմի և տնտեսական ճգնաժամի հետ դրսևորվող աշխարհակարգի հաստատման գործընթացներին ու դրանց հետևանքների կանխատեսման սցենարներին, Հայաստան-Թուրքիա բանակցությունների ածանցյալ տեղեկատվական համատեքստին...
10.11.2009 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 5
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2009թ. հերթական՝ 5–րդ համարը, որի թեմատիկ ուղղություններն են տարածաշրջանային գործընթացները և Հայաստանի տեղեկատվական անվտանգության հարցերը։ Հեղինակներն անդրադարձել են ՀՀ–Թուրքիա հարաբերություններին, հարավկովկասյան հակամարտություններում Եվրամիության դերին, Ադրբեջանի հակահայկական ինֆոքաղաքականությանը, այդ թվում՝ դրա նոր դրսևորումներին, հայերի նկատմամբ թուրքական պետական քաղաքականությանը, ինչպես նաև կրոնափոխ հայ ընտանիքների հարցերին։
03.08.2009 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 4
Հրատարակվել է «Նորավանք» ԳԿՀ-ի «Գլոբուս ազգային անվտանգություն» պարբերականի 2009թ. 4-րդ համարը, որի հիմնական ուղղվածությունը տեղեկատվական քաղաքականությունն է։ Համարում հեղինակները անդրադառնում են ապագայի ձևավորման մեջ կանխատեսումների և ճանաչողության հիմնախնդրին, ռեֆլեքսայնությունը դիտարկում իբրև տեղեկատվական կառավարման սկզբունք, ներկայացնում են նոր մեդիաների կիրառությունն ու դերը Իրանում այլընտրանքային հաղորդակցության դաշտում, և ադրբեջանական ՀԿ-ների՝ իբրև տեղեկատվական քաղաքականության ռեսուրսների գործունեությունը Ռուսաստանում։
16.07.2009 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 3
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ-ի «Գլոբուս ազգային անվտանգություն» պարբերականի 2009թ. 3-րդ համարը: Համարում հեղինակները վերլուծում են ազգային անվտանգության համատեքստում «ուղեղային կենտրոնների» գործունեության դասական ձևերը և խորհրդային ու Երրորդ հանրապետության շրջաններում հայկական մտավոր ռեսուրսների «կուտակման» իրողությունները, թուրքական վերլուծական կենտրոնների ձևավորման և զարգացման պատմությունը, էլիտաների և իշխանության բնութագրիչներով պայմանավորված հանրային գիտակցության կառուցակցման ձևերը, անդրադառնում են Իսրայելի կողմից տեղեկատվական պատերազմում սոցիալական ցանցերի կիրառման փորձին և Թուրքիայի հայության ներհամայնքային խնդիրներին:
13.05.2009 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 2
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ-ի «Գլոբուս ազգային անվտանգություն» պարբերականի 2009թ. 2-րդ համարը՝ նվիրված Հայաստանի և Հայության աշխարհաքաղաքական և տեղեկատվական անվտանգության խնդիրներին։ Հեղինակներն անդրադառնում են աշխարհի գլոբալացման զարգացումներին, արդի ինֆոգեն սպառնալիքներին, հակահայկական քարոզչության պատկերին, ինչպես նաև առաջարկում են դրանց դիմագրավման և արդյունավետ պետության զարգացման հայեցակարգային մոտեցումներ։
02.04.2009 «ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 1
«Նորավանք» ԳԿՀ-ն հրատարակել է «Գլոբուս ազգային անվտանգություն» ամսագրի 2009թ. 1-ին համարը՝ նվիրված Հայաստանի և Հայության ռազմաքաղաքական, տեղեկատվական խնդիրներին։ Ամսագրում առկա են նաև հայկական համայնքների և տարալեզու-տարադավան հայերի կազմակերպչական անվտանգության հիմնահարցերին առնչվող հոդվածներ։









