27.07.2010 "21st CENTURY", N 1, 2010
Լույս է տեսել “21st Century” հանդեսի 2010թ. առաջին համարը, որում շոշափվել են թեմաներ խորհրդային համակարգի փլուզման պատճառների և հետևանքների (Գ.Հարությունյան), Հայաստանում ատոմային էներգետիկայի հեռանկարների (Ս.Սարուխանյան), ազգային ինքնության պահպանման (Գ.Հախվերդյան), Հայասպանության հետևանքների հաղթահարման (Լ.Շիրինյան) և մեր երկրի իմիջի (Լ.Այվազյան) վերաբերյալ։ Համարում ներկայացված են նաև հոդվածներ՝ նվիրված հայ գրերի քաղաքակրթական նշանակությանը, Վրաստանի ներկա իրավիճակի, նրա ներքին քաղաքականության (Հ.Միքայելյան) և ազգային ինքնության (Թ.Վարդանյան) հարցերին։
10.12.2009 "21st CENTURY", # 2, 2009
“21st century” անգլիալեզու ամսագրի առաջին համարում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված գաղափարախոսության և տեղեկատվական անվտանգության (Գ.Հարությունյան), համաշխարհային ճգնաժամի վերլուծության հարցերին (Ի.Բաղիրյան) և նրա ազդեցությանը տարածաշրջանի երկրների վրա (Ս.Գրինյաև), ինչպես նաև Հայոց ցեղասպանության հետ կապված մի քանի հարցերի, մասնավորապես՝ Իսրայելի մոտեցումը Ցեղասպանությանը (Յա.Աուրոն), սփյուռքի հայերի երրորդ սերնդի խնդիրներին (Գ.Պողոսյան), ցեղասպանության համար պետության պատասխանատվության իրավական ասպեկտին (Վ.Վարդանյան) և հայ հասարակության ինքնակազմակերպման պատմությանը՝ Հայկական հարցի ներքո (Վ.Մելիքյան)։
31.07.2009 "21st CENTURY", # 1, 2009
“21st century” անգլիալեզու ամսագրի առաջին համարում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված տարածաշրջանի էներգետիկ անվտանգության համակարգում Հայաստանի ունեցած դերին (Կ.Կարապետյան), Ռուսաստանի և Վրաստանի հնգօրյա պատերազմի հետևանքներին (Ս.Մանասյան), Առաջին համաշխարհային պատերազմի և Ցեղասպանության ժամանակ Երուսաղեմի և Պաղեստինի հայ համայնքներում ստեղծված իրավիճակին։ Համարում անդրադարձ է կատարվել նաև աշխարհաքաղաքական հայեցակարգերում քաղաքակրթությունների տեսության խնդիրներին (Է.Դանիելյան) և մտավորականության ազատության հետ կապված հարցերին՝ Իսրայելի օրինակով (Ա.Էպշտեյն)։
11.12.2008 “21-st CENTURY” N 2, 2008
“21-st CENTURY” անգլերեն հանդեսի 2008թ. երկրորդ համարում արծարծվել են մի ամբողջ շարք արդիական հիմնախնդիրներ Հարավային Օսիայի շուրջ ընթացող գործընթացների (Գ.Հարությունյան), ՀՀ անվտանգության վրա տարածաշրջանային զարգացումների ազդեցության (Ռ.Գիրագոսյան), Հարավային Կովկասում ընթացող տեղեկատվական պատերազմների և այլնի վերաբերյալ։
01.07.2008 “21-st CENTURY” N 1, 2008
«21-st CENTURY» անգլերեն հանդեսի 2008թ. առաջին համարում արծարծվել են մի ամբողջ շարք հիմնախնդիրներ, որոնց թվում են նոր դարաշրջանի հրամայականների և հայոց պետականության (Տ.Սարգսյան) և բանակի (Հ.Արզումանյան) փոխակերպման փոխազդեցությունը, Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հարցերը (Ս.Մարտիրոսյան), միջազգային կազմակերպություններում որոշումների ընդունման սկզբունքներն ու մեխանիզմները (Ս.Մովսիսյան), նավթի գործոնի դերը գերտերությունների հարավկովկասյան քաղաքականությունում (Ա.Մանվելյան)։
21.12.2007 “21-st CENTURY” N 2, 2007
«21-st CENTURY» անգլիալեզու ամսագրի 2007թ. երկրորդ համարում ներկայացված են արդի միջազգային և տարածաշրջանային գործընթացներին (Գագիկ Հարությունյան, Սերգեյ Մինասյան, Սերգեյ Գրինյաև, Վիկտոր Սերգեև, Սևակ Սարուխանյան, Գեորգի Դերլուգյան), ինչպես նաև քաղաքակրթական և կոլեկտիվ հիշողությանը նվիրված հոդվածներ (Տիգրան Սարգսյան, Հարություն Մարության)։
03.07.2007 “21-st Century” N 1, 2007
"21-st Century" ամսագրի անգլերեն առաջին համարում ներկայացված են արդի միջազգային և տարածաշրջանային գործընթացների (Գագիկ Հարությունյան, Սերգեյ Մինասյան, Հայկարամ Նահապետյան), ինչպես նաև մշակութային, քաղաքակրթական և կոլեկտիվ հիշողության խնդիրների վերաբերյալ հոդվածներ (Տիգրան Սարգսյան, Լևոն Աբրահամյան, Հարություն Մարության, Սերգեյ Սումլյոննի)։









