«ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ» ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի «Ազգային ռազմավարության խնդիրներ» գիտական ամսագրի 2016թ. առաջին համարում լույս է տեսել ««Ուղեղային կենտրոնները» ԱՊՀ երկրներում և Վրաստանում. կառուցվածքը, խնդիրները, զարգացման հիմնական միտումները» զեկույցը:
Զեկույցում գնահատվել է հետխորհրդային տարածքի վերլուծաբանական հանրության ներուժը, ներկայացվել են ԱՊՀ առանձին երկրների «ուղեղային կենտրոնների» զարգացման շարժընթացը, առանձնահատկությունները, ֆինանսավորման աղբյուրները, իրավական կարգավիճակը, ցանցային կապերը և որոշումների կայացման գործընթացի վրա ունեցած ազդեցությունը:
Աշխատանքում ուսումնասիրվել են ԱՊՀ անդամ 10 երկրների և Վրաստանի «ուղեղային կենտրոնները»: Ռուսաստանի «ուղեղային կենտրոնները» զեկույցում ներկայացված չեն, քանի որ, հեղինակների կարծիքով, վերջիններս առանձին ուսումնասիրության առարկա են հանդիսանում:
Հայաստանի «ուղեղային կենտրոններին» նվիրված հատվածում անդրադարձ է կատարվել նաև «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ու վերջինիս գործընկերներ՝ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի և «Ինտեգրացում և զարգացում» կազմակերպության գործունեությանը:
Հղումը՝
http://riss.ru/images/pdf/journal/2016/1/05_.pdf
