• am
  • ru
  • en
Версия для печати
18.07.2017

ԺՈՐԺ ՔԵՓԵՆԵԿՅԱՆԸ՝ ԼԻՈՆԻ 35-ՐԴ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Ժորժ Քեփենեկյանը ընտրվել է ֆրանսիական Լիոնի քաղաքապետ: Քաղաքի խորհրդի 72 անդամից նրա թեկնածության օգտին քվեարկել են 49-ը:

67-ամյա հայ գործիչը հաջորդեց Լիոնը 2001 թվականից ղեկավարած Ժերար Կոլոմբին, որն էլ Ֆրանսիայի նոր ձևավորված կառավարությունում արդեն նշանակվել է ներքին գործերի նախարարի պաշտոնում:

Հաղորդվում է, որ Լիոնի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու համար Քեփենեկյանի թեկնածությունն առաջադրել էր հենց Կոլոմը:

Քեփենեկյանը 2014 թվականից Կոլոմի մշակութային և խոշոր միջոցառումների հարցերով առաջին տեղակալն էր:

Նա ակտիվ ներդրում է ունեցել Լիոնի զարգացման գործում: Ժորժ Քեփենեկյանը ներգրավված է եղել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:

http://yerevan.today/all/society/13739/zhorzh-qepenekyany-lioni-35-rd-qaghaqapet