• am
  • ru
  • en
Версия для печати
ՉԻՐԱԳՈՐԾՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ 26.05.2015

ՉԻՐԱԳՈՐԾՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ

Պենտագոնը հակահրթիռային ոլորտի 4 ծրագիր է փակել՝ դրանց անարդյունավետության և անօգտակարության պատճառով։ Դրանց մշակման վրա, սակայն, արդեն ծախսվել է $10 մլրդ։ Օդային բազավորման մարտական լազերը, որը ենթադրվում էր տեղադրել «Բոինգ 747» ինքնաթիռների վրա և օգտագործել հրթիռներն իրենց հետագծի սկզբնամասում ոչնչացնելու համար, իրականում սակավ հզորության են եղել։ Այն կարող էր աշխատել միայն այն պայմաններում, եթե ամերիկյան կրիչ ինքնաթիռները թռչեին հավանական հակառակորդի տարածքի վրայով (լավագույն դեպքում՝ սահմանի երկայնքով), որտեղ դրանք կարող էին դառնալ հեշտ թիրախ ՀՕՊ միջոցների համար։ Իսկ այդ լազերի մշակման վրա ծախսվել էր $5,3 մլրդ, աշխատանքի 4 տարի։ Արդյունքում՝ նախագիծը փակեցին, իսկ միակ նմուշը կոնսերվացրին։ Բացի այդ, ձախողվել է նաև ծովային բազավորման SBX ռադարի նախագիծը՝ $2,2 մլրդ արժողությամբ։ Այն թեև տեսնում էր թիրախը մեծ հեռավորության վրա, ուներ չափազանց նեղ տեսադաշտ, բայց դրա արդյունավետությունը կեղծ թիրախներից իրականները տարբերելու գործում բավական ցածր էր։ Ավելին, այն գրեթե անօգուտ էր գերփոքր բարձրությունների համար, որոնք գերազանցապես օգտագործվում են արդի թևավոր հրթիռների կողմից։ Մյուս երկու ռազմական ծրագրերը վերաբերում էին հակահրթիռներին. մեկը պետք է խոցեր հակառակորդի հրթիռները հետագծի մեկնարկային տեղամասում (բայց շատ երկար էր գոյություն ունեցող ամերիկյան նավերի վրայից արձակման համար), իսկ մյուսն առաջարկում էր ստեղծել մինի-հակահրթիռներ։

http://www.redstar.ru/index.php/news-menu/ino-military-menu/yuzhnaya-koreya/item/23144-dengi-na-veter?tmpl=component&print=1


Руский