• am
  • ru
  • en
Версия для печати
ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՀԱՔԵՐՆԵՐ ՎԱՐՁԵԼՈՒ ԿԱՅՔԷՋ 26.02.2015

ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՀԱՔԵՐՆԵՐ ՎԱՐՁԵԼՈՒ ԿԱՅՔԷՋ

Պրոֆեսիոնալ և սկսնակ հաքերները ստացել են ցանկացողներին իրենց ծառայությունները մատուցելու համար նախատեսված ռեսուրս։ Hacker's List կոչվող կայքում արդեն պատվերներ են ձևակերպել հարյուրավոր օգտատերեր։ Այս նախաձեռնության օրինական լինելու փաստը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ hackerslist.com կայքը սկսել է գործել 2014թ. նոյեմբերից։ Այս ընթացքում ավելի քան 400 առաջարկներ են ներկայացվել հաքերներին։ Hacker's List կայքում ներկայացված են հաքերների 70 էջ։ Հաքերանակ գործողություններն այլևս չեն ենթադրում միայն մասշտաբային նպատակներ, ինչպիսին է միջազգային լրտեսությունը։ Պատվերի ձևակերպումը տեղի է ունենում հետևյալ կերպ. հայտը տեղադրվում է կայքում, նշվում է պատվիրատուի անունը և այն գումարը, որը նա պատրաստ է վճարել ծառայության համար։ Կայքում կա ծառայություններ ընտրելու հնարավորություն, որից հետո պատվիրատուն պայմանագիր է կնքում հաքերի հետ։ Այնուհետև կատարվում է առաջին վճարումը։ Վարձատրությունը 1-1000 դոլար կարող է կազմել։ Հայտում հնարավոր է հաքերներին խնդրել որոնողական համակարգերից ջնջել որևէ կոնտենտ կամ պատկեր։ Այս դեպքում պատվիրատուն պատրաստ է վճարել օրինակ 4000 դոլար։ The New York Times-ի փոխանցմամբ ռեսուրսի ստեղծողները դեռևս կարողանում են գաղտնի մնալ։ Նրանք կարողացել են այնպես ստեղծել կայքը, որպեսզի ինչպես հաքերների, այնպես էլ պատվիրատուների կողմից հնարավոր միջադեպերի պարագայում կարողանան խուսափել պատասխանատվությունից։

http://www.anti-malware.ru/news/2015-01-21/15372