• am
  • ru
  • en
Версия для печати
27.01.2016

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանի ղեկավարությունը որոշել է ինքնավար Նախիջևանում արտաքին հետախուզության ծառայություն հիմնել, գրում է lragir.am-ը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ այստեղ կազմավորվել էր առանձին համազորային բանակ, որի պատրաստման համար հրահանգիչներ էին հրավիրվել Թուրքիայից։

Բաքվի որոշումը, թերևս, ուղղված է Նախիջևանը նոր դերին վարժելուն՝ Ադրբեջանի ներքին և արտաքին հանգամանքների փոփոխվող պայմաններում, որտեղ սկսվել են բողոքի ակցիաներ, սրընթաց ընկնում է կենսամակարդակը։ Նախագահ Իլհամ Ալիևը կադրային և այլ մանևրներով փորձում է նվազագույնի հասցնել սպառնալիքն իր անձնական իշխանությանը։ Նախիջևանը, հիշեցնում է պարբերականը, Ալիևների կլանի հայրենիքն է, նրանց «մեկնարկային հարթակը»։ Իլհամի հայրը՝ Հեյդար Ալիևը, ԽՍՀՄ փլուզումից հետո եկավ հենց Նախիջևան և արդեն այստեղից հաղթանակած վերադարձավ Բաքու։ Չի բացառվում, որ Ալիև-կրտսերը նույնպես այստեղ իր համար «պահուստային թռիչքադաշտ» է պատրաստում։ Երկրորդ կարևոր հանգամանքը Իրանի պատժամիջոցների վերացումն է և նրա վերադարձը համաշխարհային ասպարեզ։ Դա ակնհայտորեն հակասում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին, որոնց դերը կարող է էապես նվազել ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ տնտեսական իմաստով։ Այս տեսակետից երկրամասը, որով անցնում էր Հայաստանն Իրանին կապող երկաթուղին, կարող է կարևոր դեր կատարել։ Այստեղ ստեղծված առանձին բանակը և արտաքին հետախուզությունը կոչված են լուծել այդ խնդիրները, ինքնավարությունը դարձնել Իրանի և Հայաստանի զսպման գործոններ։ Հայաստանի և Նախիջևանի սահմանին երկար տարիներ լարվածություն գրեթե չի եղել։ Բայց վերջին ժամանակներս տեղի են ունեցել միջադեպեր, որոնցից հետո հայկական ուժերը կարողացել են դուրս գալ ավելի նախընտրելի դիրքեր, ամփոփում է պարբերականը։

http://www1.nv.am/region/48239-2016-01-25-23-00-48


Руский