10.04.2015
ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆ Է ՏՊԱԳՐԵԼՈՒ
Ավստրալիայի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախումբը (AGCCC) սահմանափակ քանակությամբ տպագրելու է Ցեղասպանության հարյուրամյակի հուշամատյան: Այն լույս է տեսնելու 2015 թվականի ապրիլի 24-ին Սիդնեյի Թաուն Հոլում: Գրքում զետեղված են պատմական փաստեր, տվյալներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հուշամատյանի թողարկման նպատակն է ժառանգություն թողնել հայ-ասվտրալական համայնքին և հարգանքի տուրք մատուցել 1915-1923 թթ. սպանված հայերի հիշատակին:
http://www.yerakouyn.com/?p=71817