• am
  • ru
  • en
Версия для печати
30.11.2015

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ. ԹՈՒՐՔԻԱՆ ԿՐՃԱՏԵԼ Է ԵՐԿՐԻ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Ռուսական ինքնաթիռի խոցման օրը թուրքական օդուժը Հունաստանի օդային սահմանների ոչ մի խախտում չի կատարել, РИА Новости-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրն Աթենքում։

ԱԹԵՆՔ, 29 նոյեմբերի- РИА Новости, Գենադի Մելնիկ։- Թուրքական օդուժն այն բանից հետո, երբ խոցեց ռուսական Սու-24 ինքնաթիռը Սիրիայի երկնքում, կտրուկ նվազեցրել է հունական օդային տարածքի խախտումները՝ համաձայն Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալների։

Նշվում է, որ սովորաբար Թուրքիան ամեն օր տասնյակ անգամներ խախտում է Հունաստանի օդային տարածքը, մասնավորապես՝ նոյեմբերի սկզբից ավելի քան 50 խախտում է կատարվել։

Սակայն, Գլխավոր շտաբի տվյալներով՝ նոյեմբերի 24-ին թուրքական ՌՕՈւ-ն ոչ մի անգամ չի խախտել Հունաստանի օդային տարածքը։ Ինչպես այդ ժամանակ РИА Новости-ին տեղեկացրել էր դիվանագիտական աղբյուրն Աթենքում, այն բանից հետո, ինչ թուրքերը խփեցին ռուսական օդանավը, «թուրքական ավիացիայի կողմից եղել է զրոյական գործողություն Էգեյան ծովի հունական FIR-ում, հասկանալի է, թե ինչու»։

Երեքշաբթի ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցվեց Սիրիայում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ինքնաթիռը խփվել է «օդ-օդ» տիպի հրթիռով թուրքական F-16-ից, սիրիական տարածքի վրա, և ընկել է Սիրիայում՝ Թուրքիայի սահմանից չորս կիլոմետր հեռու։

Չորեքշաբթի, նոյեմբերի 25-ին, թուրքական վեց ինքնաթիռից բաղկացած խումբը, որոնցից երկուսը՝ զենքով, մեկ անգամ խախտել է հունական օդային տարածքը, տեղեկացրել է Գլխավոր շտաբը։ Նոյեմբերի 25-ից հետո խախտումների մասին տեղեկատվություն չի եղել։

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, ըստ լրագրողներին արած իր հայտարարության, թուրքական խախտումների մասին հարցը դնում է ՆԱՏՕ երկրների պաշտպանության նախարարների յուրաքանչյուր նիստի ժամանակ, և ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչը նոյեմբերի 24-ին, մշտական ներկայացուցիչների խորհրդում տեղեկացրել է վերջին խախտումների մասին։ Կամենոսը տեղեկացրել է, որ տվյալները փոխանցվել են ՆԱՏՕ բոլոր անդամ երկրներին և Ռուսաստանին։

РИА Новости http://ria.ru/world/20151129/1331280618.html#ixzz3swu2Gg6o


Руский