02.06.2015
ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
2015թ. հունիսի 1-ին տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության պատվերով 2014թ. իրականացված հետազոտությունների արդյունքում հրատարակված գրքերի շնորհանդեսը։ Ներկայացվեց 12 անուն գիրք։ Նորավանք ԳԿՀ կողմից 2014թ. հրատարակված «Արտերկրի հայագիտական կենտրոնները. ներուժի գնահատում» և «Սփյուռքի դիրքորոշումները ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշումների շուրջ» գրքերը ներկայացրեց հիմնադրամի գիտքարտուղար Վահրամ Հովյանը։