• am
  • ru
  • en
Версия для печати
27.02.2017

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆՔ ԵԿԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԼԱՐՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ ՀԱՐՑՈՒՄ. ՎԱՐՉԱՊԵՏ

24-02-2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պայմանավորվել է վրաց պաշտոնակցի հետ Վերին Լարսի ճանապարհին այլընտրանքի հարցում: Այդ մասին վարչապետն ասել է լրագրողների հետ զրույցում:

«Եթե ձեզ հետաքրքրում է, թե լինելու է արդյոք այլընտրանք Լարսին, ապա կարող եմ հավաստիացնել, որ այո, լինելու է: Մնացածի մասին հետո, դեռ փակագծերը չեմ բացում: Մենք համաձայնության ենք եկել ինչպես Լարսի, այնպես էլ էներգետիկ միջանցքի հարցում»,-ասել է Կարապետյանը, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

Վարչապետն իր այցը Վրաստան արդյունավետ է համարել, ջերմ ու կառուցողական՝ նշելով, որ ամբողջությամբ կատարել է այն ծրագիրը, որով մեկնել է Վրաստան: Կողմերը համաձայնության են եկել, որ հայ-վրացական հարաբերությունները պետք է դիտարկել նաև տարածաշրջանային տեսակետից՝ օգտագործելով երկու երկրների հնարավորությունները:

«Պետք է պահպանել և սերունդներին փոխանցել այն ժառանգությունը, որն ունենք: Այսօր մենք վստահ չենք, որ նոր սերունդը կկարողանա պահպանել եղածը, ուստի պետք է ամեն կերպ նպաստենք դրան»,-ասել է Կարապետյանը:

Բանակցությունների շրջանակում քննարկվել է նաև վրաստանաբնակ հայերի վիճակը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 20-30 տարի անց, ըստ Կարապետյանի, դա կլինի այնպիսի երկիր, որով բոլորս կհպարտանանք:

http://politinfo.org/index.php/hy_AM/news/1/13656-hamacaynoutyan-enq-ekel-vrastani-het-larsi-janaparhin-aylentranqi-harcoum-varcapet.html


Руский