ՌՈՒՍ-ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Տեղեկություն ԶԼՄ-ի համար
19.05.18
Մայիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության և Շվեյցարիայի Համադաշնության խորհրդի միջև ստորագրվել է Համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության կառավարության և Վրաստանի կառավարության միջև 2011թ. նոյեմբերի 9-ին կնքված Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մշտադիտարկման հիմնական մեխանիզմի սկզբունքների մասին համաձայնագրի իրագործման վերաբերյալ՝ տրաստային ֆոնդի հիմնադրման, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության և SGS Société Générale de Surveillance SA ընկերության միջև պետական պայմանագրի առնչությամբ։ Ռուսական կողմից երկու փաստաթուղթն էլ ստորագրել է Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վ.Ի. Բուլավինը։
Դրանով իսկ Ռուսաստանի Դաշնությունն ավարտել է այն ընթացակարգերի կատարումը, որոնք անհրաժեշտ էին 2011թ. նոյեմբերի 9-ին կնքված՝ Վրաստանի հետ Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մշտադիտարկման մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի գործնական իրագործումն սկսելու համար։
http://www.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset_publisher/cKNonkJE02Bw/content/id/3229274
