• am
  • ru
  • en
Версия для печати
«ԿԱՍՊԵՐՍԿՈՒ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ» ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՐՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ 20.04.2015

«ԿԱՍՊԵՐՍԿՈՒ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ» ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՐՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը սովորել է լրտեսական ծրագրային ապահովումը քողարկել պաշտպանված կոշտ սկավառակներում: Խոսքը խոշոր արտադրողների սկավառակների մասին է, ինչը տեսականորեն հատուկ ծառայությանը հնարավորություն է տալիս կարդալ աշխարհում օգտագործվող համակարգիչների տվյալները: Լրտեսական նոր ծրագիրը հայտնաբերել է ռուսական «Կասպերսկու լաբորատորիան»: Հակավիրուսներ մշակողը վստահեցնում է, որ նման մեթոդով վարակված համակարգիչներ է հայտնաբերել աշխարհի 30 երկրում: Այդ ցուցակում առաջին տեղում Իրանն է, ապա գալիս են Ռուսաստանը, Պակիստանը, Աֆղանստանը, Չինաստանը, Մալին, Սիրիան, Եմենը և Ալժիրը: Լաբորատորիան մանրամասնել է, որ լրտեսման թիրախում են գտնվել կառավարական և ռազմական հիմնարկները, հեռահաղորդակցային և էներգետիկ ընկերությունները, բանկերը, ատոմային հետազոտական կենտրոնները, ԶԼՄ-ն և իսլամական ակտիվիստները: Այս գործողություններն իրականացնող հաքերների խումբը ստացել է Equation group անվանումը։ Ընկերությունն ուղիղ կերպով չի անվանել, թե կոնկրետ որ երկիրն է պատասխանատու այդ լրտեսական գործունեության համար, սակայն նշել է, որ դա սերտորեն կապված է Stuxnet վիրուսի հետ, որն Ազգային անվտանգության գործակալության պատվերով օգտագործվել է Իրանում ուրանի հարստացման գործարանի վրա կիբեռհարձակման համար:

http://lenta.ru/news/2015/02/17/nsavirus/