• am
  • ru
  • en
Версия для печати
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ  ԵՎ ԻՐԱՔԻ ՀԱՅԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 03.04.2015

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ԻՐԱՔԻ ՀԱՅԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Սփյուռքի նախարարությունն աշխատանքներ է իրականացնում Ուկրաինայի շրջաններում և Իրաքում բնակվող սփյուռքահայերի՝ հայրենիք վերադարձը կազմակերպելու և նրանց սոցիալական տարբեր ծրագրերում ներգրավելու ուղղությամբ: Այս մասին փետրվարի 25-ին ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությանն ամփոփելով իր ղեկավարած կառույցի 2014թ. գործունեության արդյունքները: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Հակոբյանը նշել է, որ 2014թ․ ընթացքում նախարարության գերակայություններից է եղել «արտակարգ իրավիճակներում հայտնված սիրիահայերի, այսօր արդեն նաև ուկրաինահայերի և իրաքահայերի հետ աշխատանքների համակարգումը»: «Ներկայում «Հայաստանում է գտնվում 12 հազարից ավելի սիրիահայ, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օժանդակություն՝ կացարանի, կրթության, առողջապահական և այլ հարցերով»,- ասել է նախարարը:

http://civilnet.am