• am
  • ru
  • en
Версия для печати
10.05.2016

ՕԲԱՄԱՆ ԵՄ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ԿՔՆՆԱՐԿԻ ԴԱԻՇ-Ի ԴԵՄ ԿԻԲԵՐԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. NYT

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի առաջնորդների հետ հանդիպմանը, որը կկայանա Հանովերում, ծրագրում է քննարկել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ կիբերնետիկ զենքի կիրառման հնարավորությունը։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը կայանում է նրանում, որպեսզի բացվի նոր ճակատ ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ պայքարում՝ այն զենքի գործադրմամբ, որն ԱՄՆ իշխանությունները կիրառել են գլխավորապես Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի ու Հյուսիսային Կորեայի դեմ։

Կիբերզենքի կիրառման պոտենցիալ ուղղություններն են կապի համակարգերի շարքից հանումը, գրոհայիններին ուղղվող ֆինանսական միջոցների փոխանցման արգելափակումը, էլեկտրոնային ճանապարհով կատարվող վճարումների խափանումը։ Հնարավոր է նաև դաշտային հրամանատարների ստորագրությունների կեղծումը, նրանց անունից հրամանների արձակումը։

http://www.1in.am/1898943.html