30.01.2018
ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ (ՌՈՒԵ) ԲԱՔՎԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԹԵՄԸ ԿԱՐՈՂ Է ԾԽԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ ԲԱՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ՆԻՀ)
«Օրերս Նախիջևանում էի։ Առաջարկություն ստացա այնտեղ ծուխ բացել»,- ասաց Բաքվի և Ադրբեջանի արքեպիսկոպոս Ալեքսանդրը Բաքվի և Ադրբեջանի թեմի ամենամյա թեմական ժողովում՝ նվիրված 2017թ. արդյունքների ամփոփմանը։ Հոգևորականի խոսքով՝ Նախիջևանում ծուխ բացելու համար «որևէ խոչընդոտ չկա ՆԻՀ Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի կողմից»։ «Որքան ես հասկացա (ծուխ բացելու համար) Նախիջևանի ղեկավարը խոչընդոտներ չի ստեղծի։ Ընդհակառակը, աջակցության այդ ազդակը նրանից է գալիս»,- նշել է արքեպիսկոպոսը։
ՌՈՒԵ Բաքվի և Ադրբեջանի թեմը, որը միավորում է Ադրբեջանի տարածքի ծխական համայնքները, վերստեղծվել է 1998թ. դեկտեմբերի 28-ին, Սրբազան սինոդի որոշմամբ, Ստավրոպոլի թեմի կազմից անջատվելու միջոցով։
15.12.2017
Լրատվական գործակալությունների նյութերով
