
ՀԱՅԱՍՏԱՆԸ 50 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ ԴԱՍԱԳԻՐՔ ԿՀԱՏԿԱՑՆԻ ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ
2015 թվականին Հայաստանը 50,4 հազար դասագիրք կհատկացնի սփյուռքի կրթական հաստատություններին: Այդ որոշումը Հայաստանի կառավարությունը կայացրել է մարտի 5-ի նիստում: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ սփյուռքում գործող կրթական հաստատություններին կփոխանցվի նաև 3 հազար էլեկտրոնային նյութ: Բացի այդ, այս տարի նախատեսվում է ստեղծել 6 նոր ուսումնական ձեռնարկ: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 100 մլն դրամ: Հայաստանը պարբերաբար դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ է հատկացնում սփյուռքի, այդ թվում Վրաստանի հայկական դպրոցներին:
http://news.am/arm/news/255550.html