ՊՐՈՖ. ԳԷՈՐԳ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԸ ԻՐԱՆԻ 2017 ԹՒԱԿԱՆԻ ԼԱՒԱԳՈՅՆՆ ԸՆՏՐՒԱԾ ԳԻՏԱՀԵՏԱԶՕՏՈՂ
«Ամիր Քաբիր» համալսարանի դասախօս պրոֆ. Գէորգ Կարապետեանը արժանացել է էներգետիկայի բնագաւառում Իրանի 2017 թւականի լաւագոյնն ընտրւած գիտահետազօտողի կոչմանը:
Իրանի էներգետիկայի միութիւնը գնահատագիր յանձնելով նրան, ողջունել է դոկտ. Կարապետեանի անխոնջ ջանքերը երկրի գիտա-հետազօտական եւ մշակութային գերագոյն նպատակների իրականացման ու երկրի էներգետիկ գիտութիւնը առաջ մղելու առումով:
Դոկտ. Կարապետեանը, ով Իրանի Էներգետիկայի գիտահետազօտարանի, գիտա-հետազօտական հարցով տեղակալի պատասխանատւութիւնն է ստանձնել, համարւում է էլեկտրականութեան եւ էներգետիկայի բնագաւառում Իրանի գիտական առաջատար դէմքերից, ով վերջին տարիներին բազմաթիւ հետազօտութիւններ է անցկացրել միկրոցանցերի, ուշիմ ցանցերի, վերականգնւող էներգետիկայի, պահեստաւորման եւ էլեկտրականութեան ու էներգետիկայի այլ բնագաւառներում: Նա նաեւ այս ոլորտում օգնել է բազմաթիւ ուսանողների, իրենց աւարտաճառերի աշխատանքներում:
http://tehranprelacy.com/9-content-hy/news-hy/1672-2018021901