• am
  • ru
  • en
Версия для печати
05.04.2016

ՍԵՄՅՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՈՎ. «ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՂՀ-ԻՑ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔ»

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերսկսած ռազմական գործողությունների պատճառների, հետևանքների և Հայաստանի պատասխանի հնարավոր տարբերակի մասին RUSARMINFO-ի թղթակցի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը։

RUSARMINFO. Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստանի պատասխան գործողությունները։

- Ես կարծում եմ, որ պետք է ավելի վճռական միջոցներ ձեռնարկել և հզոր պատասխան հարված հասցնել։ Հարկավոր է հարվածներ հասցնել ագրեսորի ռազմական և վարչական ենթակառուցվածքին և այդպիսով ռազմական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք։

RUSARMINFO. Այդ թվում նաև Ադրբեջանի նավթա- և գազատարների՞ն։

- Անպայման։ Ես հենց դա էլ ասում եմ։ Ենթակառուցվածքին հասցված կետային հարվածներից հետո պետք է դուրս գալ Քռի ձախ ափ, որտեղով են անցնում Բաքվի բոլոր նավթագազային երթուղիները, այդ թվում Բաքու-Ջեյհանը, և կտրել այն։ Եվ երբ համաշխարհային հանրությունը սկսի «ոռնալ», նրանց պետք է պատասխանել, որ մենք հիմա մեր առջև մարտական խնդիր ենք դրել և ի պատասխան ագրեսիայի՝ պետք է հարձակվենք։

RUSARMINFO. Տեղեկություն է հայտնվել, թե Ադրբեջանի կողմում կռվել են թուրքական հատուկջոկատայինները, որքանո՞վ է հավանական թուրքական ստորաբաժանումների մասնակցությունը ռազմական գործողություններին։

- Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին ակնհայտ է։ Թուրքական ղեկավարությունը քանիցս պատերազմի կոչ է արել Լեռնային Ղարաբաղի դեմ։ Նրանք բացահայտ հայտարարում էին՝ «սկսեք պատերազմը, մենք ձեզ կաջակցենք»։ Թուրքիան և Ադրբեջանը հակահայկական և հակառուսական քաղաքականություն են վարում։

RUSARMINFO. Ո՞րն է Ռուսաստանի դերն այս իրավիճակում։ Ի՞նչ գործողություններ պետք է սպասել Մոսկվայից։

Ռուսաստանը հանդես է գալիս մարտական գործողությունները դադարեցնելու կոչով։ Բայց Հայաստանը միակ դաշնակիցն է տարածաշրջանում։ Ամենագլխավորն այն է, որ ագրեսորը չի հանգստանա, քանի դեռ «նրա ատամները չես ջարդի»։ Ես գիտեմ ադրբեջանցիների հոգեբանությունը, հայերի առաջին իսկ հաջողություններից հետո նրանց մեջ ահավոր խուճապ կսկսվի։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը սկսել է ակտիվ գրոհային գործողություններ։

http://rusarminfo.ru/semen-bagdasarov-voennye-dejstviya-nado-perenesti-iz-nkr-na-territoriyu-azerbajdzhana-2/


Руский