15.12.2015
ՖՐԱՆՍԻԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԿԱՐԳԵԼԻ ՀԱՆՐԱՅԻՆ WI-FI-Ը
Ֆրանսիայի ՆԳՆ-ն առաջարկ է նախապատրաստել հանրային Wi-Fi-ի միջոցով ինտերնետի հասանելիությունն արգելելու եւ Tor անանուն կայքի արգելափակման մասին, հայտնում է The Verge-ը։
Այդ առաջարկները վերաբերում են այսպես կոչված ոչ հրատապ հակաահաբեկչական միջոցներին եւ կներկայացվեն 2016թ. հունվարին։ Այն մասին, թե ինչպես է արգելափակվելու Tor-ը, փաստաթղթում չի նշվում, սակայն Չինաստանը այդ անանուն կայքը արգելափակել էր 2012թ.։
Առաջարկված միջոցները նաեւ ներառում են օրենսդրական փոփոխություններ, որոնք VoIP ծառայությունների օպերատորներին կպարտադրեն կառավարության դիմումի համաձայն, ուժային գերատեսչություններին ներկայացնել գաղտնազերծման բանալին, հայտնում է Gazeta-ն։
http://news.am/arm/news/300617.html
