• am
  • ru
  • en
Версия для печати
18.07.2017

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴՈՒՄ

Նիժնի Նովգորոդի Ն.Ի. Լոբաչևսկու անվան պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի Հայագիտական կենտրոնը «Նիժնի Նովգորոդի հայ համայնք» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ լույս է ընծայել «Նաիրի» տարեգրքի 7-րդ թողարկումը։ Տարեգրքում տեղ են գտել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերը՝ «Հարյուրմեկերորդ գարունը» թեմայով։ Առանձին հոդվածաշարեր նվիրված են ՀՀ արտաքին քաղաքականությանն ու հայկական սփյուռքին, Հայաստանի պատմությանն ու մշակույթին։

Տարեգրքում տեղ գտած հրապարակումներն արտացոլում են նաև Հայագիտական կենտրոնի գործունեությունն ու Նիժնի Նովգորոդի հայ համայնքի կյանքը։ Թողարկումը տեղ է հատկացրել նաև հետաքրքիր հարցազրույցների, հայկական գիտական կյանքին առնչվող հրապարակումների։


Տարեգիրքն ամբողջությամբ տե՛ս (13.5 MB)