• am
  • ru
  • en
Версия для печати
01.06.2015

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հատուկ ստորաբաժանումը կզբաղվի սոցիալական ցանցերի մոնիթորինգով և պատասխանատվության կենթարկի այլ օգտատերերին վիրավորող և նրանց սպառնալիք ներկայացնող քաղաքացիներին։ «Անվտանգության համար» հասարակական շարժման ղեկավար Դմիտրի Կուրդեսովը մտադիր է այդ մասին դիմումն ուղարկել ՌԴ ՆԳ նախարարին և Պետդումայի նախագահին։ Այս մասին հայտնում է «Известия»-ն։ «Այս նոր ստորաբաժանումը՝ կիբեռոստիկանությունը, կընդունի շարքային օգտատերերի կողմից խախտումների մասին հաղորդագրություններ։ Ոստիկանությունը կպարզի խախտում իրականացնողների անձը և պատասխանատվության կենթարկի՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն»,- գրում է պարբերականը՝ մեջբերելով Կուրդեսովի խոսքերը։ Օրինախախտում, ըստ Կուրդեսովի, կարող է համարվել նաև կեղծ էջերի ստեղծումը։ Նա առաջարկում է 0,5 հազ. ռուբլի տուգանք կամ ինտերնետից օգտվելու դատական արգելք սահմանել։ Կիբեռոստիկանության կազմում, բացի օպերատիվ աշխատակիցներից, պետք է ընդգրկվեն վերլուծաբաններ և համակարգչային մասնագետներ։ Նոր ստորաբաժանմանը կարող են դիմել վիրտուալ կերպով, կիբեռոստիկանության օգտահաշիվներ պետք է բացվեն բոլոր սոցիալական ցանցերում։ Այնուամենայնիվ, ՌԴ ՆԳՆ մամլո ծառայությունը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այս նախաձեռնությունը։

http://russian.rt.com/article/84675

Руский