
ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ՀԻՄՆԱԴՐԱՄ Է ՍՏԵՂԾԵԼ` ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Պոլսո Հայոց պատրիարքարանը, իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով, «Հովակիմ 1461» անվամբ հիմնադրամ է ստեղծել: Հովակիմը Կոստանդնուպոլսի առաջին հայ պատրիարքն է եղել՝ այդ պաշտոնը ստանձնելով 1461 թվականին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որը կգլխավորի Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, կազմված կլինի պատրիարքարանի 10 անդամից: Ստամբուլի 22-րդ քաղաքացիական դատարանն արդեն պաշտոնապես գրանցել է հիմնադրամը, որն էլ կընդունի պատրիարքարանի ֆինանսական հարցերով որոշումները: Օրենսդրության համաձայն, այն կարող է կազմակերպել սեմինարներ, համաժողովներ, հրատարակել ամսագրեր և թերթեր՝ պատրիարքարանի նպատակներին համահունչ հոդվածներով, նաև Թուրքիայից և արտասահմանից նվիրատվություններ ընդունել: Հիմնադրամն իր սեփականությունն ունենալու իրավունք ունի, որը կարող է ժառանգել, գնել կամ ստանալ որպես նվիրատվություն:
http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=24261