20.02.2015
ԱՄՆ-Ը 14 ՌԱԶՄԱԿԱՅԱՆ ԿՓԱԿԻ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հաստատել է ամերիկյան իշխանությունների՝ Եվրոպայում 14 ռազմակայան փակելու մասին պլանները, ինչը Պենտագոնին թույլ կտա ամեն տարի մինչև $500 մլն խնայել, տեղեկացնում է Բի-Բի-Սի-ն։ Այսօրվա դրությամբ Եվրոպայում ավելի քան 60 հազ. ամերիկյան զինվորական կա։ Նրանց մեծ մասը ծառայում է Գերմանիայում, Իտալիայում և Բրիտանիայում։ Եվրոպայում ռազմակայանների փակումը Պենտագոնի՝ ռազմական ծախսերը վերանայելու ավելի մեծ ծրագրի մի մասն է միայն։ Ենթադրվում է, որ ԱՄՆ-ը իր ներկայությունը Եվրոպայում կրճատելու է՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա ավելի մեծ ուշադրություն կենտրոնացնելու նպատակով։
http://apostrophe.com.ua