
ՊԵՆՏԱԳՈՆ. ԱՄՆ-Ը Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ՀԱԿԱԴԱՐՁԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆ ԿԻԲԵՌԳՐՈՀՆԵՐԻՆ
ԱՄՆ-ը, հավանաբար, չի կարող հակադարձել ենթակառուցվածքային օբյեկտների վրա հակառակորդի պատասխան կիբեռգրոհին, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի՝ կիբեռանվտանգության գծով օգնական Էրիկ Ռոզենբախը։ «Ես անհանգստացած եմ նրանով, որ մենք բավական խոցելի ենք, և եթե որևէ մեկը հետո հետևի մեր օրինակին ու փորձի պատժել ԱՄՆ-ին դրա համար, կկարողանա անջատել մեր ենթակառուցվածքային օբյեկտների մի մասը»,- հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը՝ մեջբերելով Ռոզենբախի խոսքերը, որոնք նա ասել է ԱՄՆ սենատի զինված ուժերի գործերով կոմիտեի լսումների ժամանակ։ «Ես կարծում եմ, որ կարևոր է զգուշավոր մոտեցում ցուցաբերել և գործել կոնսերվատիվ ու փորձել խուսափել նման բաներից»,- հավելել է նա։ Միևնույն ժամանակ, նա տեղեկացրել է, որ Պենտագոնը կհայտարարի կիբեռանվտանգության նոր ռազմավարության մասին։ Նոր ծրագրի համաձայն՝ գերատեսչությունը նախատեսում է աշխատանքին ներգրավել բարձրտեխնոլոգիական ոլորտի նոր մասնագետների։ Փետրվարի սկզբին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը 2016թ. բյուջեի նախագծում կիբեռանվտանգության համար նախատեսել է $14 մլրդ։
http://m.ria.ru/world/20150415/1058605995.html?rubric=world