• am
  • ru
  • en
Версия для печати
12.06.2015

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԾԵՐՈՒՆՅԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Հունիսի 11-ին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (USCU) պրոֆեսոր, կառավարչական հմտությունների բաժանմունքի հանրային կառավարման ծրագրի ղեկավար Ֆրենկ (Վռամշապուհ) Ծերունյանը ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համար հանդես եկավ կառավարչական և գործնական հմտությունների մասին դասախոսությամբ:

Պարոն Ծերունյանը պատկերաշարով ներկայացրեց իր ուսումնասիրությունը, անդրադարձավ USCU համալսարանի Հանրային կառավարման բաժանմունքի՝ իր ղեկավարությամբ գործող ծրագրին, որի նպատակը ուսանողներին կառավարչական գիտելիքներ և գործնական հմտություններ ուսուցանելն է:

«Մեր երիտասարդ պետությանն անհրաժեշտ են կառավարչական հմտություններ ունեցող երիտասարդ մասնագետներ, և ես նպատակ ունեմ ԱՄՆ վերադառնալուց հետո, իմ համախոհ ընկերների միջոցով մի հիմնադրամ ստեղծել, որը հնարավորություն կտա պարբերաբար Հայաստան ուղարկել այս ոլորտի դասախոս-մասնագետների», -նշեց նա:

http://hayernaysor.am