
ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
Հունվարի 31-ին Հայկազյան համալսարանում տեղի ունեցավ «Հարյուրամյակ Հայոց ցեղասպանության. հետևանքներ և առաջադրանքներ» նյութով գիտաժողովի պաշտոնական բացումը՝ Հայկազյան hամալսարանի և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի կազմակերպությամբ և Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ վեր. Մկրտիչ Կարագյոզյանի հովանավորությամբ: Գիտաժողովի բացման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցավ չորս նիստ հետևյալ խորագրերով՝ «Ցեղասպանության հետևանքները և դրանց վերացման միջազգային օրենքի ուղին», «Միջազգային ընտանիքի հակազդեցությունը՝ ցեղասպանության և անոր շահագործումը պետությունների կողմից», «Թուրքիայի Հանրապետությունն ու թուրքը՝ հաչս երկրին փոքրամասնություններուն», մեկ նիստն էլ նվիրված էր հայ-թուրքական հարաբերություններին: Ծրագրի շրջանակում, գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ Նորա Արիսյանի և Թաթուլ Հակոբյանի գրքերի շնորհանդեսը:
http://www.armeniandiaspora.am/am/news/58