• am
  • ru
  • en
Версия для печати
ԹԵՀՐԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ Է ԲԱՑՎԵԼ 12.03.2015

ԹԵՀՐԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ Է ԲԱՑՎԵԼ

Հունվարի 14-ին Թեհրանում գտնվող Հումանիտար գիտության և մշակութային ուսումնասիրությունների գիտահետազոտական կենտրոնում կատարվեց հայերենագիտական ուսումնասիրությունների գրասենյակի բացումը: Միջոցառման բացմանը Հայաստանից հրավիրված դասախոսական պատվիրակության ղեկավար ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտնեց, որ Երևանի պետական համալսարանը և Իրանի հումանիտար ինստիտուտը շատ լուրջ ծրագրեր են մշակելու և գործնական համագործակցությունը ընդլայնվելու է ի շահ երկու հաստատությունների, ի շահ գիտության և ի շահ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման: Ապա նա ավելացրեց, որ Երևանի պետական համալսարանը բարեկամական կապերի մեջ է Իրանի շատ գործընկերների հետ և սերտ համագործակցում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան և ի մասնավորի դեսպանի հետ: Հանդիպման ընթացքում առիթ տրվեց թե՛ հայկական պատվիրակությանը և թե՛ իրանական պատվիրակության անդամներին արտահայտվելու, որոնք կարևորեցին երկու հարևան ու բարեկամ ժողովուրդների պատմա-մշակութային վաղեմի կապերը՝ ընդգծելով հարաբերությունների առավել ընդլայնումը թե՛ քաղաքական, թե՛ մշակութային և թե՛ գիտական բոլոր բնագավառներում: