23.02.2015
ՊԵՆՏԱԳՈՆԻ 2016Թ. ԲՅՈՒՋԵՆ ԿԱԶՄԵԼՈՒ Է $534 ՄԼՐԴ
ԱՄՆ պաշտպանության նախարարության 2016 ֆինանսական տարվա բազային բյուջեն ծրագրված է $534 մլրդ-ի չափով։ Այն ներկայացվելու է ամերիկյան կոնգրեսի քննարկմանը՝ դաշնային այլ գերատեսչությունների համանման առաջարկությունների հետ միասին։ Սույն փաստաթղթի համաձայն՝ գրեթե $153 մլրդ-ն հատկացվելու է ՌՕՈւ կարիքներին։ Դա 16 մլրդ-ով ավելի է ընթացիկ ֆինանսական տարվա նույն ցուցանիշից, որն ավարտվելու է սեպտեմբերի 30-ին։ Ամերիկյան վարչակազմի տվյալներով՝ ՌԾՈւ կարիքների համար անհրաժեշտ է $161 մլրդ, այսինքն՝ մոտ 12 մլրդ-ով ավելի, քան ներկայում։ Բանակի (ԱՄՆ ցամաքային զորքերի) համար ենթադրվում է հատկացնել $126,5 մլրդ, ինչը 7 մլրդ-ով ավելի է 2015-ի մակարդակից։ Նախատեսվում է, որ $177,5 մլրդ հատկացվելու է մատակարարմանն ու զանազան հետազոտական աշխատանքների կատարմանը։ Այս տարի այդ ցուցանիշը պակաս է 20,5 մլրդ-ով կամ 13%-ով։ Պենտագոնի բյուջեի բազային մասը համընդգրկուն չէ։ Բյուջեում նախատեսված է նաև գաղտնի մասը, որը չի հրապարակվում։ Բացի այդ, ծրագրված է նաև ինք-նատիպ «հավելում»՝ որպես ռազմական գործողությունների անցկացման ծախսեր։ Այս տարի այն կազմել է $51 մլրդ։ Ինչպես նշում են փորձագետները, դա «հավելման» ամենացածր ցուցանիշն է 2001թ. սկսած, երբ ԱՄՆ-ը հակաահաբեկչական գործողություն սկսեց Աֆղանստանում։ Վաշինգտոնն իր զորքերը դուրս է բերում այդ երկրից, ինչով էլ բացատրվում է ծախսերի կրճատումը։ Այնուամենայնիվ, արտասահմանյան գործողություններին ուղղվող միջոցների հիմնական մասը կապվում է հենց Աֆղանստանի հետ։ Տեղի անվտանգության ուժերին օգնություն ցուցաբերելու առաքելության համար նախատեսվում է հատկացնել $42 մլրդ։
http://ria.ru/world/20150202/1045386760.html