• am
  • ru
  • en
Версия для печати
ՉՈՐՍ ՕՐՈՒՄ ՇՈՒՐՋ 19 ՀԱԶԱՐ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱՅՔԵՐ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՔԵՐԱԿԱՆ ԳՐՈՀՆԵՐԻ 21.01.2015

ՉՈՐՍ ՕՐՈՒՄ ՇՈՒՐՋ 19 ՀԱԶԱՐ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱՅՔԵՐ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՔԵՐԱԿԱՆ ԳՐՈՀՆԵՐԻ

Վերջին չորս օրվա ընթացքում մոտավորապես 19 հազար ֆրանսիական կայք ենթարկվել է հաքերական գրոհների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տվյալները հայտնել Է Ֆրանսիայի բանակի շտաբի կիբեռպաշտպանության գծով գլխավոր սպա փոխծովակալ Առնո Կուստիերը:

Նրա խոսքով՝ ինտերնետի ֆրանսիական սեգմենտի վրա աննախադեպ մասշտաբի այս հարձակումը «իսլամիստ-հաքերների» ձեռքի գործն Է: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Կուստիերը Փարիզում կայացած մամուլի ասուլիսում նշել Է, որ «երկիրն առաջին անգամ Է բախվել նմանօրինակ կիբեռդիմակայության»: Նրա խոսքերով կոտրված կայքերում հայտնեվլ են դրոշներ և իսլամիկստական կարգախոսներ։ Հարձակման են ենթարկվել տարբեր բովանդակություն ունեցող կայքեր՝ սկսած պետական կառույեւցներից մինչև մասնավոր կազմակերպություններին պատկանող կայքեր։

http://topnews.mediamall.am/?id=109053

http://www.dsnews.ua/world/islamisty-vzlomali-bolshe-20-tysyach-saytov-za-4-dnya-16012015091600