ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ՝ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ
Լիլիթ Մուրադյան


«Ռադիոլուրի» տվյալներով պարսկալեզու ԱՐԱՆ գործակալությունը հրապարակել է մի տեղեկություն, որում ասվում է՝ Իսլամական պետությունը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ իրենք ստեղծել են մի հատուկ զորանոց, որտեղ մարզվում են Ադրբեջանից եկած քաղաքացիններին: Այս զորանոցը ստեղծվել է Իրաքի և Սիրիայի սահմանագծին:
Զորանոցը կոչվում է ՔԱՄՓ ԱԲՈՒ ԻՍԱ, այն Իսլամական պետության գրավյալ տարածքի ԱԼՋԱԶԻՐԱ վիլայեթում է: Իսլամական պետության հրապարակած նյութում մասնավորապես ասվում է, որ այս զորավարժարանում Ադերբեջանից եկածներին սովորեցնում են տարբեր զենքերի օգտագործումը, վահաբականության գաղափարախոսությունը, և այլ ռազմական դասընթացներ: Ֆիլմը, որը զուգորդում է այս նյութը, հետաքրիր է նրանով, որ բոլոր դասնթացները անցնում են մաքուր ադրբեջաներենով թուրքերեն առոգանությամբ:
ԱՐԱՆ գործակալությունը հաղորդում է, որ այս և նմանատիպ ահաբեկիչները ավարտել են այն դպրոցները, որոնք ֆինանսավորվում են Սաուդիան Արաբիայի, Քաթարի, Քուվեյթի և Ադրբեջանի կառավարությունների կողմից: Այս հրապարակման առնչությամբ «Ռադիոլուր»-ը մեկնաբանություններ է խնդրել արաբագետ Վազգեն Պետրոսյանից:
Audio Player
«Այս տեղեկությունն առաջին անգամ հրատարակել է պարսկալեզու ԱՐԱՆ գործակալության կողմից 2015 թվականի սեպտեմբերի 21-ին: Եվ այն ժամանակ իրենք հրատարակեցին նկարներով ու փաստերով, որ Ադրբեջանից գնացող հատուկ կամավորները մարզվում են ԻԼԻՊ-ի կազմի մեջ և նրանք ավարտել են այն դպրոցը, որը ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից: Այդ դպրոցները Ադրբեջանի կառավարությունը ստեղծել է շիականության դեմն առնելու համար: Եվ այդտեղ ավարտած երեխաների մեծ մասը իրենք միացել են Իսլամական պետությանը: Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ սրանք այն երեխաներն են, որոնք իրենց ուսումը ստացել են Ադրբեջանի կառավարության կողմից ստեղծված և ֆինանսավորվող դպրոցներում, որոնք այսօր մասնակցում են ղարաբաղյան պատերազմին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հաստատել էր այն լուրը, որ Ադրբեջանը առաջնագիծ է դուրս բերել վարձկանների, որոնք հետախուզվում են տարբեր երկրների կողմից:
«Ճիշտ է դեռևս փաստեր չունենք, բայց ունենք հավաստի հիմքեր, որ ադրբեջական զինված ուժերում կան վարձկաններ ու այնպիսի ահաբեկիչներ, որոնք որոնվում են ամբողջ քաղաքակիրթ աշխարհում Ադրբեջանը միշտ էլ ջերմ հարաբերություններ է ունենցել «Գորշ գայլերի», «Իսլամական պետության» գրոհայինների հետ»,- ասել էր Դավիթ Բաբայանը:
http://www.armradio.am/hy/2016/04/05/