ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՍԿՍՎԵԼ Է LI-FI ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՌԵՒՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Մեքսիկայում աշխարհում առաջին անգամ սկսվել է լուսային Li-Fi (Light and Fidelity) ալիքների միջոցով տվյալների անմալուխ փոխանցման տեխնոլոգիաների օգտագործումը: Մեքսիկական Sisoft ընկերությունը շինարարական խոշոր ընկերությանը մատակարարել է սարքավորման առաջին նմուշները, որոնց մեկ սարքի գինը 135 դոլար է կազմում, տեղեկացնում է Rambler News Service-ը` վկայակոչելով իսպանական El Pais պարբերականին:
Ինչպես հայտնել է Sisoft-ի հիմնադիր Արթուրո Կամպոսը, տվյալների փոխանցման արագությունը հարյուր անգամ ավելի մեծ է, քան Wi-Fi-ինը. մեկ վայրկյանի ընթացքում հնարավոր է 224 գիգաբայթ տեղեկություն փոխանցել : Կամպոսի խոսքով, տվյալների փոխանցումն ամբողջությամբ պաշտպանված է կիբերչարագործների գործողություններից:
Li-Fi-ը կարող է օգտագործվել այնպիսի վայրերում, որտեղ արգելված է ռադիոալիքներ արձակող սարքերի օգտագործումը. ինքնաթիռում, վերակենդանացման պալատում եւ այլն:
http://news.am/arm/news/308520.html