15.02.2018
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԳԻՐՔ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ինչպես հաղորդում է Կ.Պոլսի «Նոր Մարմարա» օրաթերթը, թուրքական Եվրասիական հետազոտությունների կենտրոնը հրատարակել է Ալբանիայում, Չինաստանում և Ավստրալիայում Թուրքիայի նախկին դեսպան Բիլալ Շիմշիրի գիրքը՝ «Հայկական քարոզչության ամերիկյան չափորոշիչները» վերտառությամբ։
Գրքում լուսաբանվում են տեղեկատվական ոլորտում ԱՄՆ հայ համայնքի ծավալած գործունեությունը՝ սկսած 19-րդ դարի վերջից, դրա իրականացման եղանակներն ու դերակատարները։