• am
  • ru
  • en
Версия для печати
15.06.2015

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) օնլայն կրթության հավատարմագրված հաստատություն է, որը նորագույն տեխնոլոգիաների միջոցով հայագիտական կրթություն է տրամադրում:

ՀՎՀ-ն հայոց լեզվի, պատմության ու մշակույթի դասընթացներ է տրամադրում յոթ լեզվով՝ հայերեն (արևելահայերեն և արևմտահայերեն), անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն: 2009թ.-ից սկսած ՀՎՀ-ն դասընթացներ է առաջարկում հայագիտական կրթությամբ հետաքրքրվողներին: ՀՎՀ-ն ստեղծում է վիրտուալ դասարաններ այն ուսանողների համար, ում հասանելի չեն ավանդական, դեմ առ դեմ դասավանդվող հայկական կրթական ծրագրերը, ինչպես նաեւ օժանդակ նյութեր տրամադրում նրանց, ովքեր օգտվում են վերոնշյալ հնարավորություններից:

ՀՎՀ-ն նաև ստեղծում է ուսումնական օնլայն համայնք` ողջ աշխարհում ամրացնելով հայկական մշակութային, կրթական և սոցիալական կապերը: 2014թ.-ին մեկնարկած մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքն ընդլայնում է ՀՎՀ-ի գործունեության շրջանակը նոր և առավել հետաքրքրական ուղղությամբ: էլեկտրոնային գրքերը ներկայացնում են Հայաստանին վերաբերող թեմաների լայն շրջանակ՝ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն, ինչպես նաև անդրադառնում են տնտեսության, քաղաքականության, փոփ մշակույթի և արդի այլ թեմաների: Հանրամատչելի այս շարքը ներկայացված է ընթերցողների լայն լսարանի համար հետաքրքիր եւ ուշագրավ ոճով: Մուլտիմեդիա միջոցները գրքի հարուստ բովանդակությունը լրացնում են լուսանկարներով, եռաչափ պատկերներով, տեսահոլովակներով և համայնապատկերներով:

ՀՎՀ-ն համագործակցում է աշխարհով մեկ սփռված կրթական հաստատությունների, համայնքային կենտրոնների և այլ կազմակերպություների հետ, ինչի շնորհիվ բացառիկ ճանաչում և տարածում է գտնում ամբողջ աշխարհում: Մինչ օրս ՀՎՀ-ն ուսանողներ է ունեցել աշխարհի ավելի քան 75 երկրից՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Հարավաֆրիկյան Հանրապետությունից մինչև Վենեսուելլա։ ՀՎՀ էլեկտրոնային գիրքն ընդգրկում է առավել լայն աշխարհագրություն և տարեկան ավելի քան 10.000 ընթերցում ունենում:

Եթե ցանկանում եք տեղեկություններ ստանալ ընդունելության կարգի, դասընթացների, ակադեմիական քաղաքականության, կրթաթոշակների և ֆինանսական, Հայկական վիրտուալ համալսարանի հետ կապված այլ հարցերի վերաբերյալ, կապ հաստատեք մեզ հետ ստորև նշված որևէ տարբերակով.

Հեռախոս` +37460-612261/60; +37496-512261. Էլ. փոստ` info@avc-agbu.org

http://aadmag.am