• am
  • ru
  • en
Версия для печати
ԱՄՆ ԿՀՎ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԿԻԲԵՌԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 21.04.2015

ԱՄՆ ԿՀՎ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԿԻԲԵՌԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ ԿՀՎ-ն սկսում է իր պատմության մեջ խոշորագույն վերակազմավորումներից մեկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը: Այն, մասնավորապես, վերաբերում է կիբեռգործողություններին հատուկ ուշադրություն հատկացնելուն և հետախուզական տվյալներ հավաքելիս թվային նորարարություններ կիրառելուն: Բրենանի խոսքերով` գերատեսչությունում ստեղծվելու են նոր ստորաբաժանումներ` այսպես կոչված «կոորդինացիոն կենտրոններ», որոնք կկենտրոնացնեն իրենց ջանքերն աշխարհագրական տարածաշրջաններում առկա կոնկրետ խնդիրների վրա: «Կիբեռճակատում» աշխատելու համար հիմնվելու է Թվային նորարարությունների նոր տնօրինություն, որը համապատասխանելու է կիբեռտեխնոլոգիաների ոլորտի նվաճումներին հետևելուն և գործակալության գործունեությունում դրանց օգտագործմանը: Այդ ստորաբաժանումն ունենալու է հավասար կարգավիճակ չորս այլ վարչությունների նման, որոնք երկար տարիներ գոյություն ունեն: Էլեկտրոնային տվյալների որսմամբ զբաղվել է գերազանցապես Ազգային անվտանգության գործակալությունը, սակայն ԿՀՎ-ում հասկանում էին, որ այս ուղղությամբ աշխատանքները ևս պետք է վերակազմակերպել։ 1947թ. ստեղծված ԿՀՎ-ն հիմա բաժանված է 4 հիմնական վարչության։ Վերակառուցման արդյունքում դրանցից երկուսը կպահպանեն իրենց անունը. Գիտատեխնիկական վարչությունը, որը ստեղծում է լրտեսական սարքեր, և Մատակարարման վարչությունը, որը զբաղվում է վարչարարական և լոգիստիկ խնդիրներով։ Հետախուզական վարչությունը կանվանակոչվի Վերլուծականի, որն էլ կարտացոլի այդ բաժնի գործունեությունը։ ԱԳԳ-ն (Ազգային գաղտնի ծառայությունը), որը զբաղվում է լրտեսների հավաքագրմամբ, կստանա Օպերատիվ վարչություն անվանումը։

http://lenta.ru/news/2015/03/06/cia/