• am
  • ru
  • en
Версия для печати
20.10.2015

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԳԻՐՔ Է ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Թուրքիայում քրիստոնեական կրոնի հիմունքներին նվիրված համապարփակ մի աշխատություն է լույս տեսել, որն իր բնույթով աննախադեպ է այդ երկրում:

Թուրքական «sat7turk.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ «Քրիստոնեության հիմնական սկզբունքները» անվամբ գիրքը կազմվել է 11 հոգանոց հանձնաժողովի կողմից ավելի քան 10 տարվա ընթացքում:

Հանձնաժողովի անդամներն են եղել Թուրքիայում գործող կաթոլիկ, հայ ուղղափառ, հույն ուղղափառ, սիրիական ուղղափառ և բողոքական եկեղեցիների ներկայացուցիչները: Ըստ աղբյուրի՝ սա առաջին համաքրիստոնեական աշխատությունն է՝ նվիրված քրիստոնեության բոլոր ուղղություները մեկտեղող հիմնական սկզբունքներին:

Գրքի շնորհանդեսին ելույթով հանդես եկած հայ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը նշել է, որ հանձնաժողովը կազմավորվել է 2002թ., երբ Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը դիմել էր եկեղեցիներին՝ թուրքական դասագրքերում քրիստոնեության վերաբերյալ տեքստերի վերամշակման, նոր տեքստեր կազմելու համար: Այնուհետև հանձնաժողովը նաև քրիստոնեության մասին առանձին դասագիրք է կազմել: Եպիսկոպոսը հույս է հայտնել, որ գիրքը կթարգմանվի նաև այլ լեզուներով:

http://www.ermenihaber.am