ԹՈՒՐՔԻԱՅԻ 12 ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՆԵՐԱՌՎԵԼ Է QS WORLD UNIVERSITY RANKINGS-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ 100-ՅԱԿԻ ՄԵՋ
Բրիտանական QS World University Rankings ընկերությունը կազմել է եվրոպական երկրների և Միջին Ասիայի երկրների լավագույն բուհերի վարկանիշային ցուցակը: Առանձնացվել է լավագույն 100-յակը: Հաշվի է առնվում 6 չափանիշ՝ ակադեմիական միջավայրում հեղինակությունը, ուսանողների նկատմամբ պրոֆեսորադասախոսական կազմի հարաբերակցությունը, գործատուների շրջանում համբավը, հիշատակության ինդեքսը, օտարերկրացի դասախոսների և ուսանողների թիվը։
Թուրքական «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ լավագույն համալսարանների վերոհիշյալ ցուցակում Թուրքիայից 12 համալսարան է ընդգրկված: QS World University Rankings-ը վարկանիշային աղյուսակը կազմելու համար ուսումնասիրություններ է արել 30 երկրում:
Զարգացող եվրոպական և Միջին Ասիայի երկրների լավագույն համալսարան է ճանաչվել Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, Նովոսիբիրսկի պետական համալսարանը 2-րդն է, իսկ երրորդը՝ Չեխիայի Չարլզ համալսարանն է:
Բիլքենթի համալասրանը լավագույնն է համարվել Թուրքիայի համալսարաների մեջ, ցանկում զբաղեցնում է 11-րդ տեղը: 14-րդ տեղում Սաբանջը Համալսարանն է, Քոչ համալսարանը 15-րդն է, Բաղազիչի համալսարանը՝ 17-րդը, Ստամբուլի տեխնիկական համալսարանը հայտնվել է 30-րդ տեղում, Անկարայինը՝ 56-րդ, Էգեյան համալսարանը՝ 73-րդ հորիզոնականում, Գազի համալսարանը՝ 83-րդ, սեպտեմբերի 9-ի համալսարանը 91-րդն է:
Ցանկում հայտնվել է Ադրբեջանի 3 համալսարան՝ Խազարի համալսարանը 67-րդն է, Կովկասի համալսարանը 78-րդ տեղում է, իսկ Բաքվի պետական համալսարանը 83-րդն է:
Հայաստանից որևէ համալսարան ներառված չէ այդ ցանկում: