• am
  • ru
  • en
Версия для печати
20.11.2018

ԽՈՇՈՐ ՍԽԱԼ ԵՆՔ ԹՈՒՅԼ ՏՎԵԼ. ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գագիկ Հարությունյանի խոսքով խոշոր սխալ ենք թույլ տվել՝ կապված Յուրի Խաչատուրովի ձերբակալման հետ: «Ամեն դեպքում յուրաքանչյուր խնդիր, մարտահրավեր տալիս է ինչ-որ հնարավորություններ: Շատ կցանկանայի, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ընտրվեր Վաղարշակ Հարությունյանը, ով փորձված ու պատրաստված սպա է: Նա կարող է լավագույն կերպով կատարել իր առջև դրված ցանկացած խնդիր: Մամուլում կարդացի, որ խոսվում է անգամ Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին: Դա փայլուն կլինի»,- հավելեց Գագիկ Հարությունյանը:

Սոցիոլոգ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանն էլ նշեց, որ Ինքը ռուսական ռազմաբազան թուրքական վտանգից Հայաստանի պաշտպանվածության երաշխիքի սիմվոլ համարողներից է: «Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանում անընդհատ աճել է հասարակության կողմից նոր պատերազմի սկսելու վտանգի զգացողությունը: Այն շատ բարձր է: Մաթեմատիկական վերլուծությունը ցույց է տալիս` որքան բարձր է այդ վտանգի զգացողությունը, այնքան բարձր է Հայաստանից ընդմիշտ հեռանալու դիրքորոշումը»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ ռուսական զենքի գնով ոչ մի տեղից երբեք լուրջ զենքեր չենք կարողանա գնել:

«Մի քանի տարի առաջ Ռուսաստանը մեկ միլիարդ դոլարի զենք նվիրեց Հայաստանին: Այս մասին չենք խոսում: Միգուցե նրանք, ամերիացինե՞րն էլ նվիրեն»,- հարցրեց սոցիոլոգը:

http://soyuzinfo.am/hy/2018/11/6007/