• am
  • ru
  • en
Версия для печати
15.06.2015

ԱՄՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ. ԿԺԴՀ-Ն ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՄԱՐՏԱԳԼԽԻԿՆԵՐ ՈՒՆԻ

ԱՄՆ ռազմական հետախուզությանը հայտնի է դարձել, որ ԿԺԴՀ-ին հաջողվել է մշակել տեխնոլոգիա, որը թույլ է տալիս միջուկային մարտագլխիկ տեղադրել KN-08 շարժական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրա, Պենտագոնում կայացած ճեպազրույցում տեղեկացրել է Օդատիեզերական պաշտպանության հյուսիսամերիկյան հրամանատարության ղեկավար, ծովակալ Բիլ Գորթնին։ Ըստ նրա՝ ամերիկյան զինվորականներն առայժմ տվյալներ չունեն միջուկային մարտագլխիկներով այդ հրթիռների փորձարկումների մասին։ «Բայց դա բնավ չի նշանակում, թե նրանք չեն կարող դրանք արձակել առանց փորձարկումների»,- նշել է Գորթնին։ 2006 թվականից ԿԺԴՀ-ն երեք միջուկային փորձարկում է իրականացրել, բայց ոչ մեկի ժամանակ KN-08 չի կիրառվել։ Սակայն գեներալն ընդգծել է, որ պոտենցիալ սպառնալիքների թվում «խելամիտ է թվում» կանխատեսել Հյուսիսային Կորեայի տարածքից միջուկային մարտագլխիկով հրթիռի արձակման հնարավորությունը։ Նա կարծում է, որ եթե Հյուսիսային Կորեան իր հրթիռն ուղղի ԱՄՆ-ի կողմը, ապա ամերիկացիները «կկարողանան խփել այն»։

http://ria.ru/world/20150409/1057539119.html

Руский