• am
  • ru
  • en
Версия для печати
ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ 10.03.2015

ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

2014թ. նոյեմբերի 30-ին Չինաստանում Հայկական ուսանողական միության և Հոնկոնգի ու Չինաստանի հայկական համայնքների նախաձեռնությամբ կազմակերպվեց հայ հետազոտողների և ուսանողների 1-ին առցանց գիտաժողով, որը նպատակ ունի միավորելու Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայ ուսանողներին ու հետազոտողներին, կազմավորել հայ չինագետների թիմ, որը Չինաստանում կազմակերպվող գիտական տարբեր հարթակներում կներկայացնի հայկական հետազոտությունները։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Անահիտ Զոհրաբյանը, Չինաստանից: Գիտաժողովի մասնակիցները 14-ն էին, սակայն նրա անցկացման ձևաչափն այնպիսին էր, որ որպես դիտորդ մասնակցելու հնարավորություն էր ընձեռվում բոլոր ցանկացողներին: Դրա համար անհրաժեշտ էր միայն գրել առաջարկվող էլ.հասցեին և ծանոթանալ գրանցման մանրամասներին: Գիտաժողովի թեմատիկան հետաքրքիր էր և բազմաբովանդակ: Զեկուցումներն առնչվում էին միջազգային հարաբերությունների, պատմության, հոգեբանության, միջմշակութային հաղորդակցության, գրականության, լեզվաբանության, քաղաքագիտության, ակնաբուժության, մաթեմատիկայի, ծրագրային ապահովման և այլ ոլորտներին: Ուշագրավ զեկուցումներ էին ներկայացված նաև հայ-չինական հարաբերությունների վերաբերյալ: