07.06.2018
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՍԵԼ Է 900-Ի
Գիտահետազոտական կենտրոնները հաջող մրցակցության և ինովացիոն մշակումների անփոխարինելի բաղադրիչ են ժամանակակից ցանկացած պետությունում:
Ըստ «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդագրության՝ Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆարուք Օզլուն ներկայացրել է այդ երկրի գիտահետազոտական ոլորտի ձեռքբերումները վերջին տասնամյակում։ Ըստ նախարարի՝ Թուրքիայում բացվել են հարյուրավոր գիտահետազոտական հաստատություններ, ավելացել է գիտաշխատողների, իրականացված հետազոտական նախագծերի, արտոնագրված հայտերի թիվը և այլն։ Ստորև ներակայացնում ենք հիշյալ արդյունքները թվերով։
Գիտահետազոտական կենտրոնները գործում են Թուրքիայի 43 նահանգներում՝ 39 ուղղություններով։
