16.09.2015
ՆԱԽԱԳԱՀ Թ.ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Նախագահ Թ.Էրդողանի հայտարարության համաձայն՝ Թուրքիան մտադիր է մինչև 2023թ. վերացնել հայրենական ռազմարդյունաբերական համալիրի կախվածությունը ներմուծումից՝ սպառազինությունների նոր նմուշների սեփական մշակման հեռանկարով։ «Ջեյնս դեֆենս ուիքլի» շաբաթաթերթի տվյալներով՝ 2014թ. թուրքական բանակին տրված ռազմական նշանակության արտադրանքի ընդհանուր ծավալի 60%-ը ստեղծվել է արտոնագրով։ Թուրքիայի համար սպառազինությունների և ռազմատեխնիկայի բաղադրիչների խոշոր մատակարարներն են ԱՄՆ-ը (15%) և Իսպանիան (9%)։ Անցած տարի մատակարարված օտարերկրյա արտադրության սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ծավալը կազմել է $1,5 մլրդ։
«Зарубежное военное обозрение», №7, 2015
