• am
  • ru
  • en
Версия для печати
10.04.2017

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԽՈՇՈՐ ԿԵՆՏՐՈՆ ԿԿԱՌՈՒՑՎԻ

06 Ապրիլ 2017

Թուրքիայում կհիմնվի տիեզերագնացության և ավիացիայի ոլորտում առաջին մասնագիտացված արդյունաբերական կենտրոնը: Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նախատեսվում է, որ կենտրոնը 2 մլրդ դոլար եկամտաբերություն և 15.000 աշխատատեղ կապահովի:

Անկարայում կառուցվելիք Տիեզերագնացության և ավիացիայի մասնագիտացված արդյունաբերական կենտրոնի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը տեղի կունենա ապրիլի 16-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո:

Ներկայումս արդեն շուրջ 150 ընկերություն հայտ է ներկայացրել՝ արդյունաբերական կենտրոնում ներկայացված լինելու համար: Շինարարությունը կընթանա երկու փուլով: Առաջին փուլում կկառուցապատվի 4.1 մլն քմ տարածք, երկրորդի ընթացքում՝ 7.2 մլն քմ: Տիեզերագնացության և ավիացիայի կենտրոնը տեղակայված կլինի Անկարայի Քահրամանքազան, Յենիմահալլե և Սինջան շրջանների միջև ընկած տարածքում:

Թուրքիայում իր տեսակի մեջ առաջին այս մասնագիտացածված համալիրի նախագիծը ներկայացվել էր 2011թ., տեղի ընտրությունը հաստատվել էր 2013թ-ին:

http://www.ermenihaber.am/am/news/2017/04/06/