• am
  • ru
  • en
Версия для печати
10.06.2015

ԱՄՆ-Ը ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԿ-ՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

2014թ. ԱՄՆ բյուջեից ֆինանսավորվող և աշխարհով մեկ դրամաշնորհներ բաժանող Դեմոկրատիայի աջակցության ազգային ֆոնդը (National Endowment for Democracy, NED) $9,3 մլն է հատկացրել ռուսաստանյան ոչառևտրային կազմակերպությունների աջակցության համար։ Այս տվյալները ներկայացված են NED 2014թ. հաշվետվությունում։ 2013թ. համեմատությամբ ֆինանսավորումն ավելացել է $1,3 մլն-ով։ Հաշվետվությունից հետևում է, որ NED-ն ընդլայնում է իր ազդեցությունը Ռուսաստանում։ Եթե 2013թ. ֆինանսավորվել է 85 կազմակերպություն ըստ գործունեության ինը տարբեր ուղղությունների (պայքար կոռուպցիայի դեմ, քաղաքացիական կրթություն, դեմոկրատական գաղափարներ և արժեքներ, միավորումների ազատություն, տեղեկատվության ազատություն, մարդու իրավունքներ, ՀԿ ամրապնդում, օրենքի գերակայություն և քաղաքական ինստիտուտների ամրապնդում), ապա 2014-ին դրամաշնորհ ստացել է 96 կազմակերպություն։

http://izvestia.ru/news/586299


Руский