• am
  • ru
  • en
Версия для печати
09.11.2017

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 2-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՀԱՄԱԽՄԲԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ

Նոյեմբերի 6-ին Երևանում մեկնարկեց Համահայկական 2-րդ գիտաժողովը։ Այն նվիրված է Հայկական առաջին հանրապետության 100-ամյակին։ Հյուրերի թվում են ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը՝ Մենդելեևի աղյուսակում 118-րդ տարրի հեղինակը, ում դասախոսությամբ էլ մեկնարկեց գիտաժողովը, Արտյոմ Օգանովը, որը համաշխարհային հռչակ է ձեռք բերել մատերիայի հետազոտության ոլորտում իր աշխատությունների շնորհիվ, և շատ այլ գիտնականներ Հայաստանից ու սփյուռքից։ Ֆորումին ելութ է ունեցել նաև «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

Համաժողովի շրջանակներում իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանակում Հայաստան ժամանած բազմաթիվ հայազգի մեծանուն գիտնականներ, իրականացվում են բաց դասախոսություններ և կլոր սեղան-քննարկումներ: ՀՀ գիտական կազմակերպությունների երիտասարդ գիտնականները պաստարային և բանավոր զեկույցներով ներկայացնում են իրենց գիտահետազոտական աշխատանքները:

Համաժողովն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիային տրամադրված դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում՝ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի, «Սփյուռքահայ գիտնականների ասոցիացիայի, ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը, ամփոփելով Համահայկական 1-րդ գիտաժողովը արդյունքները, նշեց, այս մեկ տարվա ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ։ Մասնավորապես, մեր երիտասարդ գիտնականները կկարողանան տարբեր երկրների հայ գիտնականների լաբորատորիաներում անցնել անվճար վերապատրաստումներ։ Արդեն իսկ մի քանիսը վերապատրաստումներ են անցել տարբեր լաբորատորիաներում, վերադարձել են Հայաստան՝ հիմնելով իրենց լաբորատորիաները՝ աշխատավարձը ստանալով դրսի գումարներից։ Այսպիսով կանխում են ուղեղների արտահոսքը։ Գևորգ Վարդանյանը նկատում է, որ իրենք ցանկանում են այս ծրագիրն ավելի մասշտաբային դարձնել։ Արդեն իսկ կան պայմանավորվածություններ կենսաինֆորմատիկայի, համակարգչային գիտությունների և այլ ոլորտներում։ Բացի այդ, աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող հայ գիտնականները խոստացել են մեր երիտասարդներին աջակցել նաև ժամանակակից սարքավորումներով, որպեսզի հնարավոր լինի նոր դպրոցներ հիմնել մեր երկրում։

Անդրադառնալով Համահայկական 2-րդ գիտաժողովին՝ Գևորգ Վարդանյանը շեշտեց, որ դրա նպատակներից է աշխատանքներ տանել, որպեսզի մեր մասնագետները կարողանան համատեղ դրամաշնորհների մասնակցել, ինչը մեծ աջակցություն կլինի նրանց։

http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=3412&lang=am