• am
  • ru
  • en
Версия для печати
ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԿՍՏԵՂԾԻ ՆԱՏՕ-ԻՑ ԱՆԿԱԽ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳ 31.03.2015

ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԿՍՏԵՂԾԻ ՆԱՏՕ-ԻՑ ԱՆԿԱԽ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳ

Թուրքիայում ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգը չի ինտեգրվելու ՆԱՏՕ համակարգում։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Reuters-ը, ասել է երկրի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը։ Թուրքական ՀՀՊ-ն ստեղծվում է Չինաստանի աջակցությամբ, որը 2013թ. հաղթել է Թուրքիային միջին և մեծ հեռահարության զենիթահրթիռային համակարգերի մատակարարման T-LORAMIDS (Turkish Long Range Air And Missile Defence System) տենդերը։ Պատասխանելով խորհրդարանական հարցմանը՝ թուրք նախարարը նշել է, որ չինական հայտը լավագույնն է եղել։ Այլ աղբյուրների հաղորդմամբ՝ HQ-9-ի կարևոր առավելությունը ցածր գինը և ընդունելի բնութագրիչներն են եղել։ ՆԱՏՕ գործընկերների ճնշմամբ Թուրքիան երկարաձգում էր տենդերը, բայց չինական համակարգի ընտրության մասին որոշումն արդյունքում անփոփոխ մնաց։ T-LORAMIDS տենդերում, եզրափակիչ փուլերում այլ հավակնորդների մեջ էին Raytheon և Lockheed Martin դաշինքի ներկայացրած ЗРС Patriot-ը (РАС-2 GMT-ի և РАС-3-ի համադրությունը), եվրոպական Eurosam կոնսորցիումի ներկայացրած ЗРС SAMP/T-ը (Aster 30 Block 1-ով) և «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԲԸ ներկայացրած ЗРС С-300ВМ «Անթեյ-2500»-ը։ Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտը» հրաժարվել էր Թուրքիային մատակարարել ЗРС С-400, որն առաջարկվում էր տենդերի ավելի վաղ փուլերում։ ՆԱՏՕ ներկայացուցիչները քանիցս բացահայտ զգուշացրել են Թուրքիային՝ չընտրել ռուսական կամ չինական առաջարկությունները՝ դա բացատրելով ՆԱՏՕ ՀՕՊ միավորված համակարգում «ոչարևմտյան» համալիրների ինտեգրման հնարավոր խնդիրներով։

http://lenta.ru/news/2015/02/19/turkchina/