• am
  • ru
  • en
Версия для печати
15.06.2015

ՊԵՆՏԱԳՈՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

Ամերիկյան բանակի մարտական ոգին անշեղորեն ընկճվում է։ Այն ամրապնդելու համար Պենտագոնը վերջին 6 տարիներին $287 մլն է ծախսել այն ծրագրի վրա, որը մշակվել է զինծառայողների մեջ տոկունություն և լավատեսություն սերմանելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է USA Today-ը, զինվորականների շրջանում անցկացված վերջին հարցումը ցույց է տվել, որ նրանց չի գրավում այդ աշխատանքը, և նրանք կընտրեին մեկ այլ գործ, եթե նման հնարավորություն ունենային։ Հարցվածների մոտ 40%-ը չի վստահում հրամանատարությանը և իր ստորաբաժանման զինվորներին, նրանք չեն զգում, որ իրենց հարգում ու գնահատում են։ Շատ ամերիկացիներ բանակում մարտական ոգու անկման խնդիրը կապում են նախագահի գործունեության հետ։ Military Times-ի ամենամյա հետազոտության համաձայն՝ զինծառայողների կեսից ավելին հավանություն չի տալիս Օբամայի գործողություններին որպես գերագույն գլխավոր հրամանատար։

http://www.redstar.ru/index.php/news-menu/vesti/iz-vmf/tikhookeanskij-flot/item/23294-pentagon-obespokoen


Руский